CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ249

ՊՈՒՏԻՆ-ԹՐԱՄՓ ՎԵՐՋԻՆ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԻ ԿԱՐԵՒՈՐ «ՄԵՍԻՋՆԵՐԸ»

ՊՈՒՏԻՆ-ԹՐԱՄՓ ՎԵՐՋԻՆ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԻ ԿԱՐԵՒՈՐ «ՄԵՍԻՋՆԵՐԸ»

Նախօրեին տեղի ունեցավ ՌԴ եւ ԱՄՆ նախագահների հերթական՝  4-րդ հեռախոսազրույցը։ Հեռախոսազրույցից հետո թե՛ Մոսկվան՝ ի դեմս ՌԴ նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Յուրի Ուշակովի, թե՛ Վաշինգտոնը՝ ի դեմս նախագահ Դոնալդ Թրամփի, մեկնաբանեցին այդ հեռախոսազրույցը․ Ուշակովը պարզաբանումներ տվեց զրույցի մանրամասների վերաբերյալ, նախագահ Թրամփը՝ սոցկայքի իր էջում կատարած գրառումով։
Ռուսական կողմի ներկայացրած բացատրությունների համաձայն, մոտ 1,5 ժամ տեւած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են հետեւյալ թեմաները․

Ուկրաինական իրավիճակի քննարկում

Ստամբուլյան բանակցությունների ամփոփում, որոնք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից գնահատվել են որպես «օգտակար»:

Կիեւի կողմից ռուս-ուկրաինական բանակցությունների խափանման փորձեր, որոնց մասին խոսել է Պուտինը՝ նշելով, որ դրա համար կիեւյան ռեժիմը թիրախավորում է քաղաքացիական օբյեկտներ:

ԱՄՆ կողմից հավաստիացում՝ նախագահ Թրամփի մակարդակով, որ Ուկրաինան ռուսական օդանավակայաններին հարվածելու մասին Միացյալ Նահանգներին նախապես տեղյակ չի պահել:

Պուտին-Զելենսկի հանդիպման մասին քննարկում չի եղել, որպես իրական հնարավորություն:
Ուկրաինական ռեժիմի հետ, որին ռուսական կողմը որակում է որպես «ահաբեկիչներ», հնարավոր են միայն հակամարտության կարգավորման շրջանակում։

Թրամփը հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ կկարողանա գործակցել Իրանի միջուկային գործարքի հարցով:
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ գործակցության վերականգնման հեռանկարների մասին մտքերի փոխանակություն, որն ԱՄՆ-ն գնահատել է որպես դրական եւ արդյունավետ։

Ամերիկյան կողմի բացատրության մեջ, դատելով նախագահ Թրամփի՝ սոցկայքի էջում կատարած գրառումից, առաջնահերթ են համարվել հետեւյալ թեմաները․

Ռուսական օդանավակայանների եւ այլ օբյեկտների վրա հարձակումներ ուկրաինական ուժերի կողմից:
Հարձակումներ՝ առհասարակ, որոնք մեկմեկու նկատմամբ իրականացնում են ՌԴ-ն եւ Ուկրաինան:
Խոսակցությունը Թրամփի կողմից գնահատվել է որպես «լավ», սակայն ոչ այնպիսին, որն անհապաղ կբերեր խաղաղության հաստատման:

Ռուսաստանն անպայման պատասխան հարվածներ է հասցնելու օդանավակայանների վրա` իրականացված հարձակմանը որպես հատուցման գործողություն:

Իրանի հետ կապված իրավիճակի քննարկում

Արձանագրում նախագահ Թրամփի կողմից, որ միջուկային գործարքի կնքման հարցում ժամանակ քիչ է մնացել, եւ այդ հարցով արագ է պետք որոշում կայացնել:

Թրամփի եւ Պուտինի միջեւ որոշակի համաձայնության առկայություն, որ Թեհրանը միջուկային զենք չպետք է ունենա:
Ռուսաստանի հնարավոր մասնակցություն իրանական միջուկային խնդրի կարգավորման գործընթացին։
Եթե համեմատելու լինենք երկու կողմերի պարզաբանումները, ապա ակնառու կդառնա հետեւյալը.

Ռուսաստանի համար թիվ մեկ թեման Ուկրաինան է, ԱՄՆ-ի համար՝ Իրանը: Կարծես թե Վաշինգտոնն ու Մոսկվան կարողանում են լեզու գտնել նաեւ «արտաուկրաինական օրակարգում», ինչը դրական է։ Կարծես թե երկու միջուկային գերտերությունների միջեւ որոշակի համագործակցություն է ձեւավորվում՝ շատ փոքր քայլերով առաջ ընթացող, բայց, միեւնույն է՝ կարելի է զգուշավոր լավատեսությամբ ասել, որ «սառույցը սկսում է տեղից շարժվել» երկու գերտերությունների՝ ներկայիս գրեթե զրոյական հարաբերությունների հարթությունում։ Սա, ինչ խոսք, դրական իրողություն է։

www.hraparak.am 

  • Լրահոս
  • Close
Tripp-Ը Շատ Ամուր Երաշխիքներ Է Տալիս Հայաստանին․ Ամն Դեսպան

15-12-2025 | 19:41

TRIPP-ը շատ ամուր երաշխիքներ է տալիս Հայաստանին․ ԱՄՆ դեսպան
Ուկրաինայի Նատօ-Ին Չանդամակցելու Վերաբերյալ Իրավաբանորեն Պարտավորեցնող Փաստաթուղթը Բանակցությունների Անկյունաքարն Է. Պեսկով

15-12-2025 | 19:38

Ուկրաինայի ՆԱՏՕ-ին չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը բանակցությունների անկյունաքարն է. Պեսկով
Հայաստանում Շարունակվում Է Արձանագրվել Սուր Շնչառական Վարակներով Պայմանավորված Հիվանդացության Ակտիվություն

15-12-2025 | 19:35

Հայաստանում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն
Պատմությունը Հաստատում Է՝ Հաղթում Է Ոչ Թե Թագավորի Կամքը, Այլ՝ Եկեղեցական Կանոնականությունը Եւ Սրբագործված Ավանդությունը. Տեր Արարատ Քահանա Պողոսյան

15-12-2025 | 19:33

Պատմությունը հաստատում է՝ հաղթում է ոչ թե թագավորի կամքը, այլ՝ եկեղեցական կանոնականությունը և սրբագործված ավանդությունը. Տեր Արարատ քահանա Պողոսյան
Արդեն 3-4 Օր Է՝ Ինձ Հանգիստ Չեն Տալիս. Առնո Բաբաջանյանի Արձանի Խեղճ Քանդակագործին Էլ Այնքան Բզկտեցին, Ինֆարկտ Ստացավ, Մահացավ. Լևոն Թոքմաջյան

15-12-2025 | 13:46

Արդեն 3-4 օր է՝ ինձ հանգիստ չեն տալիս. Առնո Բաբաջանյանի արձանի խեղճ քանդակագործին էլ այնքան բզկտեցին, ինֆարկտ ստացավ, մահացավ. Լևոն Թոքմաջյան
Այսպես Թե Այնպես՝ Ապագան Գալու Է, Այլ Հարց Է, Որ Մենք, Հայերս, Այն Պետք Է Բառի Ամենալավ Իմաստով Մերը Դարձնենք. Սամվել Կարապետյան

15-12-2025 | 13:43

Այսպես թե այնպես՝ ապագան գալու է, այլ հարց է, որ մենք, հայերս, այն պետք է բառի ամենալավ իմաստով մերը դարձնենք. Սամվել Կարապետյան
Երբ Ձախողված Վարչապետը Որոշում Է Եկեղեցու «Կանոնները»

15-12-2025 | 11:40

Երբ ձախողված վարչապետը որոշում է եկեղեցու «կանոնները»
Փաշինյանը Հարձակվել Է Եկեղեցու Վրա, Որպեսզի Չբացահայտվեն Գործակալները Իշխանությունում. Խզմալյան

15-12-2025 | 11:36

Փաշինյանը հարձակվել է եկեղեցու վրա, որպեսզի չբացահայտվեն գործակալները իշխանությունում. Խզմալյան
Բելառուսի Նախագահը Թրամփի Խնդրանքիվ Ազատ Է Արձակել 123 Քաղբանտարկյալ․ Երկու Հետևություն Մեզ Համար․ Արմեն Աշոտյան

14-12-2025 | 14:43

Բելառուսի նախագահը Թրամփի խնդրանքիվ ազատ է արձակել 123 քաղբանտարկյալ․ երկու հետևություն մեզ համար․ Արմեն Աշոտյան
Ֆրանսիան Հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2025» Երգի Մրցույթում․ Հայաստանը 4-Րդ Տեղում Է

14-12-2025 | 14:41

Ֆրանսիան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում․ Հայաստանը 4-րդ տեղում է
Քամին Չի Խանգարի Այսօր Գլխավոր Տոնածառի Լույսերի Վառման Հանդիսավոր Արարողությանը

14-12-2025 | 14:37

Քամին չի խանգարի այսօր գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությանը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բկ-Ի Տնօրենը Նոր Մանրամասներ Է Հայտնել, Թե Ինչպես Է Թուրքական Շտապօգնության Մեքենան Հայտնվել Հայաստանում

14-12-2025 | 14:36

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենը նոր մանրամասներ է հայտնել, թե ինչպես է թուրքական շտապօգնության մեքենան հայտնվել Հայաստանում
Միայն Որակյալ Կրթությունն Է, Որ Կարող Է Ձևավորել Ուժեղ, Մրցունակ Եւ Ինքնավստահ Քաղաքացիներ. Արթուր Դանիելյան

14-12-2025 | 14:35

Միայն որակյալ կրթությունն է, որ կարող է ձևավորել ուժեղ, մրցունակ և ինքնավստահ քաղաքացիներ. Արթուր Դանիելյան
Հայ Ժողովուրդը Կանգնած Է Պատմական Շրջադարձի Առաջ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյան

14-12-2025 | 14:32

Հայ ժողովուրդը կանգնած է պատմական շրջադարձի առաջ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյան
Քոբայրավանք Վանական Համալիրի Վերականգնման Էսքիզային Նախագիծը Համարվել Է Ընդունելի

13-12-2025 | 16:38

Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի

Նմանատիպ լուրեր