
19-05-2025 | 13:01
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է դադարեցնել պատերազմն Ուկրաինայում, եթե հրադադարի մասին համաձայնագիր կնքվի, որը կամրագրի կողմերի ներկայիս տեղադրությունը բախման գծում, Reuters-ին հայտնել են ռուսական չորս աղբյուրներ։ միաժամանակ, նրանց տեղեկություններով, եթե Կիևն ու Արևմուտքը չհամաձայնեն այդ առաջարկին, Պուտինը պատրաստ է շարունակելու պատերազմը, հայտնել է BBC-ին։
Թեմայի շուրջ քննարկումներից քաջատեղյակ Պուտինի շրջապատի երեք աղբյուրներ գործակալությանը հայտնել են, որ Ռուսաստանի առաջնորդը խորհրդականների փոքր խմբի հետ զրույցում հիասթափություն է հայտնել, որ իր կարծիքով արևմտյան երկրներն աջակցում են Մոսկվայի հետ ցանկացած խաղաղ բանակցություն բացառելու վերաբերյալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու որոշմանը:
«Պուտինը կկռվի՝ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, բայց նա պատերազմը սառեցնելու համար միաժամանակ պատրաստ է հրադադարի», - հայտնել է Պուտինի հետ աշխատած և Կրեմլի բարձր մակարդակի բանակցությունների փորձ ունեցող չորրորդ բարձրաստիճան ռուսական աղբյուրը: