15-09-2024 | 17:00
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցությունների ընթացքում հայտնել է, որ նախատեսում է բանակցությունների արդյունքների մասին պատմել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ՌԴ նախագահի խոսքով՝ երեկ նա Ալիեւի հետ քննարկել է Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման թեման, իսկ այսօր կողմերը կշարունակեն թեմայի քննարկումը։