04-12-2024 | 21:56
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահից հետո Իրանի արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ չի ակնկալում, և ակնկալում է Ռուսաստանի նկատմամբ քաղաքականության շարունակականություն, հայտնել է ռուսական Интерфакс գործակալությունը։ «Ինչ վերաբերում է Իրանի արտաքին քաղաքականությանը, դա հենց Իրանի ինքնիշխան որոշումն է։ Իրանը տարածաշրջանային մեծ տերություն է և կարևոր դեր է խաղում համաշխարհային գործերում:
Սակայն, իմ կարծիքով, քիչ հավանական է, որ այս ողբերգությունից հետո մենք որևէ փոփոխության հանդիպենք Իրանի ղեկավարության արտաքին քաղաքականության մեջ», - ռուս-բելառուսական բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Պուտինը։ Նա նշել է, որ իրանական պետականության հիմնարար հիմքերը բավականին կայուն են և հուսալի։
«Մենք Իրանի հետ՝ որպես պետության, Իրանի ժողովրդի և Իրանի ղեկավարության հետ հիանալի հարաբերություններ ենք զարգացրել։ Ես անձամբ այստեղ հնարավոր լուրջ փոփոխություններ չեմ տեսնում։ Բայց, իհարկե, հուսով եմ, որ իրանական քաղաքականության հաջորդականությունը ռուսական ուղղությամբ և միջազգային կարևորագույն հարցերի շուրջ կպահպանվի»,- ընդգծել է ՌԴ նախագահը։