
16-06-2025 | 15:15
Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությունը Մոսկվայում դարձել է Մեծ Հաղթանակի իդեալների շուրջ միավորման ևս մեկ խորհրդանիշ, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ տեսաուղերձում։
«Վերջերս՝ մայիսի 9-ին, մենք հանդիսավոր կերպով նշեցինք Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի տարեդարձը։ Մոսկվայում տոնակատարությունը դարձել է Մեծ Հաղթանակի իդեալների շուրջ միավորման ևս մեկ խորհրդանիշ՝ ևս մեկ անգամ ցույց տալով մեր ընկերների և գործընկերների վճռականությունը՝ ստեղծելու ավելի անվտանգ աշխարհ, կառուցողական համագործակցություն և գլոբալ խնդիրների համատեղ լուծում», - ասել է պետության ղեկավարը՝ անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպման մասնակիցներին ուղղված իր տեսաուղերձում։
www.aysor.am