08-12-2024 | 15:58
Ռուսաստանի նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի համոզիչ հաղթանակը հնարավորություն կտա արդյունավետորեն պայքարել ֆաշիզմի դեմ Ուկրաինայում և Եվրոպայում, RIA Novosti-ին ասել է ֆին լրագրող և հասարակական գործիչ Կոստի Հեյսկանենը։
Նրա խոսքով, այժմ Եվրոպան և մասնավորապես Ֆինլանդիան վերահսկվում են դրսից, և այնտեղ բորբոքվում է ռուսաֆոբիան, փորձեր են արվում վարկաբեկել ռուսական ընտրությունները տարբեր ֆեյքերով, սակայն քվեարկությունը ցույց տվեց ՌԴ նախագահի աջակցության իրական մակարդակը:
«Մարդիկ շատ են ուզում տեսնել ուժեղ Ռուսաստան, մարդիկ հավաքվեցին, իսկ Հելսինկիում պարզ երևում էր, որ մարդիկ պարում էին և խոսում ռուսերեն, և չէին ամաչում, չնայած սադրանքներին: Եվ, իհարկե, մեծ ձեռքբերում է, որ հաղթեց Վլադիմիր Վլադիմիրովիչը, քանի որ նա և իր թիմը կարող են կանգնեցնել այս ֆաշիզմը, որը տարածվել է Ուկրաինայում, եվրոպական երկրներում»,- ասել է Հեյսկանենը։
Պուտինն առաջատարն է Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 87,22 տոկոսը։