07-09-2024 | 18:30
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել է Վաշինգտոնին, որ եթե Գերմանիայում ամերիկյան հեռահար հրթիռներ հայտնվեն, Ռուսաստանի Դաշնությունը կհանի միջին և փոքր հեռահարության հարվածային զենքերի տեղակայման միակողմանի մորատորիումը։
Այս մասին Պուտինը հայտարարել է Սանկտ Պետերբուրգում։
«Ուշադրություն է գրավում ամերիկյան վարչակազմի և գերմանական կառավարության հայտարարությունը 2026 թվականից Գերմանիայի տարածքում ամերիկյան բարձր ճշգրտության հեռահար հրթիռային համակարգերի տեղակայման պլանների մասին»,- ասել է Պուտինը։
Պուտինն ընդգծել է, որ նման զենքերը կարող են հասնել կառավարական և ռազմական վերահսկողության կարևոր օբյեկտներ, վարչական և արդյունաբերական կենտրոններ և ռուսական պաշտպանական ենթակառուցվածքներ։
«Հետագայում նման հրթիռները, որոնք կարող են համալրվել միջուկային մարտագլխիկներով, մոտ 10 րոպեում կհասնեն մեր տարածքում գտնվող թիրախներին։ Եթե ԱՄՆ-ի նման ծրագրերը կյանքի կոչվեն, մենք կհրաժարվենք կատարել միջին և փոքր հեռահարության հարվածային զենքերի տեղակայման մորատորիումը՝ ներառյալ ռազմածովային նավատորմի ափամերձ ուժերի հնարավորությունների ավելացումը», - նշել է Պուտինը։