
08-02-2025 | 17:15
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով ժամանել է Փհենյան։ Օդանավակայանում նրան դիմավորել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, հայտնում է «Коммерсантъ»-ը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությանը։
Այցի ընթացքում նրանք կքննարկեն Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև հարաբերությունների հեռանկարները, տնտեսությունը, անվտանգությունը և միջազգային համագործակցությունը։
Վլադիմիր Պուտինի այցը կտևի հունիսի 18-19-ը։ Վաղը նախագահը բանակցություններ կվարի տարբեր ձևաչափերով, դրանց թվում՝ Կիմ Չեն Ընի հետ։ Կողմերը նաև համագործակցության վերաբերյալ համատեղ փաստաթղթեր կստորագրեն։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը չի բացառել, որ ուղևորության արդյունքներով Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև կարող է համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրվել։
Սա Պուտինի երկրորդ այցն է ԿԺԴՀ։ Նա առաջին անգամ այցելել է երկիր 2000 թվականի ամռանը, երբ այն ղեկավարում էր Կիմ Չեն Ըրը։ Հունիսի 19-20-ը նախատեսված է Ռուսաստանի նախագահի այցը Վիետնամ։
2023 թվականի սեպտեմբերին Կիմ Չեն Ընն այցելեց Ռուսաստան և Վլադիմիր Պուտինին հրավիրեց պատասխան այց կատարել։ Հյուսիսային Կորեա վերադառնալուց հետո Կիմ Չեն Ընը կառավարությանը հանձնարարել է բոլոր ոլորտներում ձեռնարկել «ակտիվ կառուցողական միջոցներ»՝ ամրապնդելու համար Ռուսաստանի հետ հարաբերությունները։