
08-02-2025 | 17:15
Կրեմլը մանրամասներ է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահույի հեռախոսազրույցից:
Հեռախոսազրույցի ընթացքում ուշադրության կենտրոնում է եղել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում տիրող իրավիճակը, մասնավորապես՝ Գազայի հատվածում տիրող աղետալի հումանիտար իրավիճակը։
Վլադիմիր Պուտինը հաստատել է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով չընդունելու և դատապարտելու իր սկզբունքային դիրքորոշումը։
Միևնույն ժամանակ չափազանց կարևոր է, որ ահաբեկչական սպառնալիքներին հակազդելը խաղաղ բնակչության համար նման սարսափելի հետևանքների չհանգեցնի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուսական կողմը պատրաստ է ցուցաբերել հնարավոր բոլոր օգնությունները՝ մեղմելու խաղաղ բնակիչների տառապանքը և թուլացնելու հակամարտությունը։