06-11-2024 | 20:50
Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը ձախողվել է, և եթե այդպես շարունակվի, շուտով Ուկրաինայի պետականությունը հարցականի տակ կդրվի. ասել է Վլադիմիր Պուտինը։
Նա քննադատել է Ուկրաինայի իշխանությանը, որ հրաժարվում է բանակցություններից։ «Եթե Ուկրաինայի իշխանությունները ճիշտ որոշում կայացնեին, ամեն ինչ վաղուց ավարտված կլիներ»,- ասել է Պուտինը։
ԽՍՀՄ փլուզումից հետո Ուկրաինայում ազգայնական գաղափարներն ավելի ուժեղ էին, քան ենթադրվում էր, և դա հանգեցրեց այսօրվա իրավիճակին. հայտարարել է ՌԴ նախագահը:
Պուտինը հիշեցրել է, որ անկախության հռչակագրում գրված էր, որ Ուկրաինան չեզոք պետություն է:
«Ազգայնական այդ տարրերն ավելի ագրեսիվ գտնվեցին և սկսեցին առաջ մղել իրենց օրակարգը։ Ահա և ամեն ինչ բերեց այսօրվա իրավիճակին», - ասել Է նախագահը։
Այսօր Պուտինի մասին հայտարարություններ է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում նա հանդես է եկել հատուկ ելույթով, որտեղ հայտարարել է, որ աշխարհում վերջին պատերազմների հետևում կանգնած է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ուկրաինան պատերազմի մեջ է արդեն 10 տարի, որից երկու տարին՝ լայնամասշտաբ. ասել է նա։
Նախագահը նշել է, որ մոտ 10 տարի Կրեմլը միջամտում է աֆրիկյան մայրցամաքի գործերին, մասնավորապես, Սուդանի եւ Մալիի ռազմական հակամարտություններին: Ինչպես նաև Սիրիայում տեղի է ունենում պատերազմ։
«Պուտինի որոշման պատճառով արյուն է հոսում արդեն 13 տարի»,- նշել է Զելենսկին։