CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ89

Պուտինն Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունների նախօրեին Թրամփին է հանձնել ամերիկացի պատանդին

Պուտինն Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունների նախօրեին Թրամփին է հանձնել ամերիկացի պատանդին

ԱՄՆ նախագահի Մերձավոր Արեւելքի հարցերով խորհրդական Սթիվ Ուիթքոֆը ազատ արձակված ամերիկացի Մարկ Ֆոգելի հետ միասին հեռացել է Ռուսաստանից։ Այս մասին նշվել է Սպիտակ տան պաշտոնական հայտարարությունում, որը հրապարակել է Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլթցը։ Նրա խոսքով՝ Ֆոգելն ազատ է արձակվել փոխանակման արդյունքում, սակայն չի նշվել, թե կոնկրետ ում հետ են նրան փոխանակել։

Հայտարարությունում նշվել է, որ ամերիկյան իշխանություններն այս քայլը դիտարկում են որպես Ռուսաստանի կողմից «բարի կամքի» դրսեւորում, ինչպես նաեւ դրական ազդանշան ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Ֆոգելի հնարավոր ազատ արձակման մասին քննարկումներն անցկացվել են նախագահական մակարդակով. բանակցություններին մասնակցել են Դոնալդ Թրամփը, ինչպես նաեւ նրա մերձավոր խորհրդականները, այդ թվում՝ Սթիվ Ուիթքոֆը։

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները, այդ թվում՝ «Важные истории»-ն եւ «Агентство»-ն, հղում կատարելով Flightradar-ի տվյալներին, հայտնել էին, որ Ուիթքոֆի հետ կապված մասնավոր ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայում: Նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, սակայն, նշել է, որ Կրեմլը «տեղեկություն չունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամենամոտ գործընկերներից մեկի՝ Սթիվ Ուիթքոֆի Մոսկվա ժամանելու մասին»:

Մարկ Ֆոգելը նախկինում աշխատել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատանը, սակայն ձերբակալության պահին ուսուցիչ է եղել Մոսկվայի անգլո-ամերիկյան դպրոցում եւ դիվանագիտական ​​կարգավիճակ չի ունեցել։ 2021թ. օգոստոսին նա ձերբակալվել էր Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում՝ փորձելով Ռուսաստան ներմուծել 11 գրամ մարիխուանա եւ 8 գրամ հաշիշի յուղ։ Ֆոգելի խոսքով՝ նա դրանք օգտագործել է բժշկական նպատակներով՝ ողնաշարի վիրահատությունից հետո, ինչը հաստատվել է նրա բժշկական արձանագրության գրառմամբ։ Ֆոգելը, ինչպես ինքն է պնդել, չգիտեր, որ Ռուսաստանում արգելված է բժշկական մարիխուանան։

2022թ. ռուսաստանյան դատարանը Ֆոգելին դատապարտել է 14 տարվա ազատազրկման թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով։ Դատարանում նա լիովին ընդունել է մեղքը։

  • Լրահոս
  • Close
Ադրբեջանական Իշխանությունների Համար Հայ Ռազմագերիները Պարզապես Խաղաքար Են

22-03-2025 | 22:09

Ադրբեջանական իշխանությունների համար հայ ռազմագերիները պարզապես խաղաքար են
Իրանը Կոչ Է Արել Իսլամական Պետություններին Անհապաղ Քայլեր Ձեռնարկել Իսրայելի Գործողությունների Դեմ

22-03-2025 | 22:04

Իրանը կոչ է արել իսլամական պետություններին անհապաղ քայլեր ձեռնարկել Իսրայելի գործողությունների դեմ
Սիրիան Պաշտոնապես Դիմել Է Ռուսաստանին Ասադին Արտահանձնելու Խնդրանքով

22-03-2025 | 16:32

Սիրիան պաշտոնապես դիմել է Ռուսաստանին Ասադին արտահանձնելու խնդրանքով
Հայաստանի, Ռուսաստանի Եւ Ադրբեջանի Միջև Եռակողմ Համաձայնագրերի Ողջ Շարքը Արդիական Է Մնում. Կոպիրկին

22-03-2025 | 12:22

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրերի ողջ շարքը արդիական է մնում. Կոպիրկին
Թրամփը Խոստացել Է, Որ Ռուսաստանի Եւ Ուկրաինայի Միջև «Շատ Շուտով» Ամբողջական Զինադադար Կհաստատվի

21-03-2025 | 21:46

Թրամփը խոստացել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «շատ շուտով» ամբողջական զինադադար կհաստատվի
Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը Հանդես Է Եկել Հայ Գերիներին Անհապաղ Ազատ Արձակելու Պահանջով

21-03-2025 | 21:44

Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը հանդես է եկել հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու պահանջով
Ադրբեջանը Նոր Պահանջներ Է Ներկայացրել Հայաստանին

21-03-2025 | 14:55

Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին
Շնորհակալություն Հայտնել Թուրք Գործընկերներին Այս Մարդասիրական Առաքելության Հետ Համագործակցության Համար. Կոստանյան

21-03-2025 | 14:31

Շնորհակալություն հայտնել թուրք գործընկերներին այս մարդասիրական առաքելության հետ համագործակցության համար. Կոստանյան
Ռդ Ագն Հատուկ Ներկայացուցիչը Պատրաստ Է Տարածաշրջան Գալ Հայաստանի Եւ Ադրբեջանի Միջև Խորհրդակցությունների Համար. Զախարովա

21-03-2025 | 12:26

ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը պատրաստ է տարածաշրջան գալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խորհրդակցությունների համար. Զախարովա
Շահագործելով Պատերազմի Ուրվականը…

21-03-2025 | 12:17

Շահագործելով պատերազմի ուրվականը…
Հայաստանը Մակ-Ում Կունենա Պաշտպանության Հարցերով Կցորդ

20-03-2025 | 15:12

Հայաստանը ՄԱԿ-ում կունենա պաշտպանության հարցերով կցորդ
Հայաստանը Մի Քանի Օրով Բացում Է Թուրքիայի Հետ Սահմանի «Մարգարա» Անցակետը

20-03-2025 | 13:33

Հայաստանը մի քանի օրով բացում է Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը
Եթե Ադրբեջանը Հարձակում Գործի, Մենք Կպաշտպանենք Հայաստանի Տարածքը. Ախ Քարտուղար

20-03-2025 | 13:26

Եթե Ադրբեջանը հարձակում գործի, մենք կպաշտպանենք Հայաստանի տարածքը. ԱԽ քարտուղար
Հակակոռուպցիոն Կոմիտեին Նոր Նախագահ Ունի

20-03-2025 | 11:49

Հակակոռուպցիոն կոմիտեին նոր նախագահ ունի
Փաշինյանն Ալիևին Առաջարկում Է Սկսել Խորհրդակցություններ Խաղաղության Համաձայնագրի Համաձայնեցված Նախագծի Ստորագրման Շուրջ

20-03-2025 | 11:44

Փաշինյանն Ալիևին առաջարկում է սկսել խորհրդակցություններ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ

Նմանատիպ լուրեր