CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ63

ՊՊԾ-ում փոփոխությունների նպատակն է ավելի ուժեղացնել ծառայությունը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և նրա անվտանգության. Նիկոլ Փաշինյան

ՊՊԾ-ում փոփոխությունների նպատակն է ավելի ուժեղացնել ծառայությունը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և նրա անվտանգության. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը նախ շնորհավորել է ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին, ՊՊԾ բոլոր ծառայողներին, այդ թվում՝ ծառայության հիմնադրման առաջին օրից ներգրավվածներին, տոնական օրվա առթիվ և շնորհակալություն հայտնել  օրենքով ու Սահմանադրությամբ իրենց առջև դրված պարտականությունները կատարելու համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ 2023 թվականը շրջադարձային տարի է Պետական պահպանության ծառայության համար, որովհետև այն այլևս վերածվել է,  վերակերպվել Վարչապետին ենթակա  մարմնի:

«Սա նշանակում է, որ մենք նոր հատուկ ծառայություն ենք ստեղծել, որն ունի լուրջ պատասխանատվություն՝ երկրում անվտանգության ապահովման, ահաբեկչության դեմ պայքարի,  իրավակարգի պաշտպանության տեսակետից:

Եվ այս առումով, իհարկե, պիտի ընդգծեմ, որ փոփոխությունն իրականացնելիս  ցանկանում ենք ուժեղացնել, ընդգծել ծառայության լավագույն ավանդույթները և փորձել դուրս բերել աշխատանքում տեղ գտած թերությունները: Իհարկե, մեր նպատակն է, որ ծառայությունը գնալով ավելի ու ավելի ուժեղանա՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և նրա անվտանգության: Ծառայությունն առաջին հերթին ուժային կառույց է, բայց ցանկացած ուժային կառույցի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար էական է, որ այդ գործունեությունը հենված լինի մտավոր կարողությունների, նաև զարգացման վրա: Իհարկե, մենք առաջիկայում նախատեսում ենք կառույցի ֆիզիկական ենթակառուցվածքների, սպառազինության, տեխնիկական միջոցների բարելավում, առաջին հերթին օպերատիվ  և վերլուծական կարողությունների ուժեղացում:

Իհարկե, Պետական պահպանության ծառայությունը գործում է օրվա մեջ 24 ժամ, շաբաթը 7 օր,  տարին 12 ամիս: Այդ աշխատանքի ավելի ու ավելի մեծ մասը պետք է աննկատ լինի հանրության համար և ավելի ու ավելի քիչ մասը նկատելի լինի ծառայության համար: Ես, ընդհանրապես, այսպես եմ գնահատում ծառայության աշխատանքը՝ ինչքան քիչ է այն նկատելի  և՛ պահպանվող անձանց, և՛ հանրության համար, ուրեմն այնքան ծառայությունն ավելի լավ է կազմակերպված: Ծառայությունը պետք է առաջնորդվի հետևյալ սկզբունքով՝ չգործել այնտեղ, որտեղ պետք չէ, և գործել այնտեղ, որտեղ պետք է: Սա, իհարկե, նուրբ եզր է և առաջին հերթին պահանջում է ինտելեկտուալ մոտեցում: Հույս ունենք, որ ծառայության այս շրջանի բարեփոխումները կբերեն ընդհանուր և՛ որակի, և՛ աշխատողների սոցիալական երաշխիքների մեծացման»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ առաջիկայում մեկնարկելու է կամավոր ատեստավորման գործընթացը, որի առանցքային նպատակն աշխատավարձերի առնվազն կրկնապատկումն է: «Բայց հասկանալիորեն կրկնակի աշխատավարձն  առնվազն էականորեն աշխատանքի ավելի լավ որակ է ենթադրում, ինչն, իհարկե, չի նշանակում, թե մենք մտածում ենք, որ կատարված աշխատանքը որակյալ չէ, բայց նույնիսկ ամենաորակյալ աշխատանքը կարող է լինել ավելի որակյալ: Սա է մեր տրամաբանությունը:

Ուզում եմ ընդգծել, որ ծառայության աշխատանքի որակն էական է նաև Հայաստանի միջազգային իմիջի առումով, որովհետև Պետական պահպանության ծառայությունն է ընդունում և ուղեկցում օտարերկրյա հյուրերին: Սա մի նրբություն է, որ գուցե հաճախ չենք նկատում, բայց չափազանց կարևոր է: Այսինքն, ըստ էության, օտարերկրյա հյուրերը երկրի հետ առնչվում են ՊՊԾ աշխատակիցների միջոցով: Մենք էլ օտարերկրյա այցերի ընթացքում շատ հաճախ այդ օտարերկրյա համապատասխան ծառայությունների ներկայացուցիչների հետ շփումներից որոշակի պատկերացում ենք կազմում այդ երկրի իրերի դրության մասին:

Միևնույն ժամանակ, ՊՊԾ ներկայացուցիչները բարձրաստիճան պաշտոնյաներին, ովքեր ունեն պետական պահպանություն, ուղեկցում են օտարերկրյա այցերի ընթացքում, ինչը նույնպես շատ կարևոր առանձնահատկություն է, որը նույնպես մեր ուշադրության կենտրոնից դուրս է մնում: Եվ մենք այս բոլոր ուղղություններով, իհարկե, պետք է զարգացնենք ծառայությունը՝ ուժեղացնելով պետությունը, որովհետև ընդհանրապես պետության ուժեղացման համար կարևորագույն գործոնն այդ երկրի ինստիտուտների, ծառայությունների արդյունավետությունն է, գործունեության հետևողականությունը և որակը:

Համոզված եմ, որ մենք հետևողականորեն կգնանք այս ճանապարհով: Նաև կարևոր է արձանագրել, որ Պետական պահպանության ծառայությունում այսօր կա և՛ կազմակերպչական, և՛ ինտելեկտուալ համապատասխան ներուժ այս բոլոր փոփոխություններն իրականացնելու համար:

Բացի այդ, որոշակի ստանդարտներ և ավանդույթներ պետք է զարգանան և էվոլյուցիա ապրեն: Ընդհանրապես, եթե նկատել եք, մենք հաճախ ենք ամենատարբեր ոլորտներում խոսում կանանց ներգրավման ավելի բարձր աստիճանի մասին: Իհարկե, այս դահլիճում տեսնում ենք, որ ՊՊԾ-ում ոչ քիչ թվով կանայք են ծառայում, բայց նաև խնդիր ունենք, որ հենց զինծառայության, մարտական բնույթի ծառայության, թիկնապահական ծառայության մեջ կանանց ներգրավման ավելի մեծ ցուցանիշ ունենանք: Այսօր այդ քաղաքականությունը վարում ենք բոլոր ուղղություններով՝ Ոստիկանությունում, Զինված ուժերում, ՊՊԾ-ում: Ուզում եմ ընդգծել, որ սա ոմանք մեկնաբանում են միայն այլևայլ աշխարհայացքային տեսանկյուններով, բայց մեր ընկալումն այդպիսին չէ: Այսօր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, այսինքն՝ ես սա ոչ դրական, ոչ էլ բացասական ենթատեքստով եմ ասում՝ Հայաստանի Հանրապետության բնակչության մեծամասնությունը կանայք են, սա նշանակում է, որ պատկերացրեք՝ մենք բավարար չափով բնակչության մեծամասնությանը չներգրավենք երկրի տնտեսական, պետական, քաղաքական գործերում: Սա նշանակում է, որ մենք մեր երկրի ոչ ամբողջ ներուժն ենք օգտագործում պետության զարգացման համար, ինչն ուղղակի անտրամաբանական է և ոչ արդյունավետ:

Ըստ էության, ապրիլից ունենք նոր կարգավիճակով նոր ծառայություն, որի կառավարման տրամաբանությունն է որոշակի փոփոխություններ կրել: Իհարկե, որոշ ժամանակ անց կվերլուծենք, թե այս կառավարման նոր մեթոդն ինչ արդյունքներ է բերում, ինչ խնդիրներ է առաջացնում, առաջացնո՞ւմ է, թե՝ ոչ: Սա կենդանի պրոցես է: Նույն տրամաբանությամբ կշարունակենք:

Վերադառնալով օրվա խորհրդին՝ ևս մեկ անգամ ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել և՛ ներկաներին, և՛ բացականերին, ովքեր այս պահին դահլիճում չեն: Ես էլ եմ կիսում ծառայության պետի այն գնահատականը, որ ՊՊԾ-ն կատարել է, կատարում է իր առջև դրված խնդիրները, և սա ամենակարևոր արձանագրումն է այս տոնական օրվա համար, ինչի առթիվ կրկին բոլորին շնորհակալություն եմ հայտնում և հաջողություններ մաղթում հետագա ծառայության մեջ»:

Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Պետական պահպանության ծառայության մի խումբ աշխատակիցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պարգևատրվել են Վարչապետի հուշամեդալով և խրախուսվել Վարչապետի շնորհակալագրով ու արժեքավոր նվերներով:

  • Լրահոս
  • Close
Գործելու Ենք Պողպատե Մանդատի Օրենքներով. Փաշինյանը Նորից Ուղիղ Եթերում Է

21-09-2023 | 18:28

Գործելու ենք պողպատե մանդատի օրենքներով. Փաշինյանը նորից ուղիղ եթերում է
Եվլախում Որևէ Փաստաթուղթ Չի Ստորգրվել. Ադրբեջանական Կողմը Եւս Փաստաթղթի Վավերացման Մասին Չի Խոսում

21-09-2023 | 17:02

Եվլախում որևէ փաստաթուղթ չի ստորգրվել. ադրբեջանական կողմը ևս փաստաթղթի վավերացման մասին չի խոսում
Ծանր Պատասխանատվության Առջև Եք Կանգնած Եւ, Ցավոք, Միայնակ Եք Կրում Ձեր Տառապանաց Խաչը

21-09-2023 | 15:00

Ծանր պատասխանատվության առջև եք կանգնած և, ցավոք, միայնակ եք կրում ձեր տառապանաց խաչը
2021 Թվականի Ամռանը Ձեր Քվեով Հայաստանի Հանրապետության Վարչապետ Ընտրվեցի «Ապագա Կա՛» Կարգախոսով. Փաշինյանի Ուղերձն Անկախության Օրվա Առիթով

21-09-2023 | 12:57

2021 թվականի ամռանը ձեր քվեով Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվեցի «Ապագա կա՛» կարգախոսով. Փաշինյանի ուղերձն Անկախության օրվա առիթով
Եվլախում Ստեփանակերտ-Բաքու Հանդիպումն Ընթանում Է Փակ Ձևաչափով

21-09-2023 | 12:12

Եվլախում Ստեփանակերտ-Բաքու հանդիպումն ընթանում է փակ ձևաչափով
Եվլախում Կհանդիպեն Դավիթ Մելքումյանն Ու Ռամին Մամեդովը

21-09-2023 | 11:08

Եվլախում կհանդիպեն Դավիթ Մելքումյանն ու Ռամին Մամեդովը
Ամն-Ն Աջակցում Է Հայաստանի Ինքնիշխանությանը, Անկախությանը Եւ Տարածքային Ամբողջականությանը

21-09-2023 | 11:05

ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը
Ղարաբաղում Բնակվող Հայերի Իրավունքներն Ու Անվտանգությունը Պետք Է Երաշխավորվի. Միշել

20-09-2023 | 22:23

Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվի. Միշել
Հբըմ-Ն Աշխարհի Առաջնորդներին Եւ Զլմ-Ներին Կոչ Է Անում Բացահայտել Հայերին Էթնիկ Զտումների Ենթարկելու Ադրբեջանի Կեղծ Պատրվակները

20-09-2023 | 20:49

ՀԲԸՄ-ն աշխարհի առաջնորդներին և ԶԼՄ-ներին կոչ է անում բացահայտել հայերին էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի կեղծ պատրվակները
Արցախցիները Ռուսներից Պահանջում Են Ուղղաթիռներով Տարհանել Իրենց

20-09-2023 | 20:45

Արցախցիները ռուսներից պահանջում են ուղղաթիռներով տարհանել իրենց
Ադրբեջանը Պահանջելու Է Արցախի Բանակում Ծառայած Տղամարդկանց Ցուցակները

20-09-2023 | 18:07

Ադրբեջանը պահանջելու է Արցախի բանակում ծառայած տղամարդկանց ցուցակները
Զորակցության Աղոթք Հանուն Արցախի

20-09-2023 | 15:05

Զորակցության աղոթք հանուն Արցախի
Հայաստանը Ռուսաստանի Գործընկերն Է, Ադրբեջանը՝ Նույնպես. Պեսկով

20-09-2023 | 15:01

Հայաստանը Ռուսաստանի գործընկերն է, Ադրբեջանը՝ նույնպես. Պեսկով
Կոչ Եմ Անում Դադարեցնել Ռшզմական Գործողությունները Լեռնային Ղարաբաղում Եւ Խաղաղ Լուծումներ Փնտրել Ի Շահ Ժողովրդի. Հռոմի Պապ

20-09-2023 | 13:28

Կոչ եմ անում դադարեցնել ռшզմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և խաղաղ լուծումներ փնտրել ի շահ ժողովրդի. Հռոմի պապ
Արցախի Իշխանություններն Ընդունեցին Արցախի Կապիտուլյացիան

20-09-2023 | 13:24

Արցախի իշխանություններն ընդունեցին Արցախի կապիտուլյացիան

Նմանատիպ լուրեր

Եվլախում որևէ փաստաթուղթ չի ստորգրվել. ադրբեջանական կողմը ևս փաստաթղթի վավերացման մասին չի խոսում

Տարածաշրջանային լուրեր

Calendar21-09-2023

Ծանր պատասխանատվության առջև եք կանգնած և, ցավոք, միայնակ եք կրում ձեր տառապանաց խաչը

Տարածաշրջանային լուրեր

Calendar21-09-2023

2021 թվականի ամռանը ձեր քվեով Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվեցի «Ապագա կա՛» կարգախոսով. Փաշինյանի ուղերձն Անկախության օրվա առիթով

Պաշտոնական լուրեր

Calendar21-09-2023

Եվլախում Ստեփանակերտ-Բաքու հանդիպումն ընթանում է փակ ձևաչափով

Պաշտոնական լուրեր

Calendar21-09-2023

Եվլախում կհանդիպեն Դավիթ Մելքումյանն ու Ռամին Մամեդովը

Տարածաշրջանային լուրեր

Calendar21-09-2023

ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը

Պաշտոնական լուրեր

Calendar21-09-2023

Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվի. Միշել

Պաշտոնական լուրեր

Calendar20-09-2023