
20-06-2025 | 15:21
Ձեռնարկատեր և աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, X սոցիալական ցանցում անգլիական Reuters լրատվական գործակալությանը անվանել է աշխարհի ամենաստախոս մեդիան։
Մասկը X սոցիալական ցանցում գրել է. «Հիմնական լրատվամիջոցները ստում են իրենց լսարանին նույնքան հեշտությամբ, որքան շնչում են, իսկ Reuters-ը ամենավատն է»։
Իլոն Մասկը նախկինում ասել է, որ Ամերիկայի քաղաքացիները գաղափար չունեն ամերիկյան կառավարության գրաքննության ուժի մասին։