
04-06-2023 | 14:13
Ղրիմը Ռուսաստանի մաս է։
Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ մեկնաբանելով Ջեյք Սալիվանի հայտարարությունը։
«Մենք կգտնենք միջոց, որպեսզի թույլ չտանք նման սպառնալիքների իրականացումը։ ՌԴ տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ նրա անվտանգությունը հուսալիորեն կապահովվեն»,-նշել է նա։
Ավելի վաղ Սալիվանը հայտարարել է, որ Վաշինգտոնն Ուկրաինային թույլ չի տալիս արեւմտյան սպառազինություն օգտագործել ՌԴ տարածքին հարվածելու համար, սակայն Ղրիմը Ռուսաստանի տարածք չի համարում։