![Եմ-Ին Անդամակցելու Գործընթացը Սկսելու Մասին Օրինագիծը Հաստատվեց. Այն Կներառվի Աժ Քառօրյայի Օրակարգում](/media/898a652cf066741dbb2f897a3cc3d64e_M.jpg)
24-01-2025 | 21:29
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի հետ, հայտնել են ամերիկյան գերատեսչությունից: Զրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ։
Օսթինը նշել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող պատերազմի պայմաններում հաղորդակցության բաց ուղիների պահպանման կարևորությունը։ Այլ մանրամասներ չի հաղորդվել՝ նշելով, որ Պենտագոնը հանդես է գալիս պաշտպանության նախարարների մակարդակով երկխոսության շարունակման օգտին: