
20-04-2025 | 13:18
Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան դիմում է ուղարկել ՄԱԿ՝ պահանջելով դատապարտել Ուկրաինայի Զինված ուժերի գործողությունները Կուրսկի շրջանում՝ կապված մարդու իրավունքների խախտման հետ. այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։
«Ուկրաինայի Զինված ուժերի՝ Կուրսկի շրջանի վրա կատարված բարբարոսական հարձակման հետևանքով հազարավոր խաղաղ բնակիչներ են վիրավորվել։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարից պահանջում ենք դատապարտել Ուկրաինայի կատարած ահաբեկչությունը և միջոցներ ձեռնարկել՝ կանխելու մարդու իրավունքների զանգվածային խախտումները»,- գրել է Մոսկալկովան։