CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ444

ՌԴ նախագահի աշխատակազմում Հայաստանի հետ հարաբերությունների կուրատոր է դարձել Սերգեյ Կիրիենկոն. «Ведомости»

ՌԴ նախագահի աշխատակազմում Հայաստանի հետ հարաբերությունների կուրատոր է դարձել Սերգեյ Կիրիենկոն. «Ведомости»

Կրեմլի ներքին քաղաքականության բլոկը նոր խնդիրներ ունի, պարզել է «Ведомости»։ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն եւ նրա ենթակայության տակ գտնվող գերատեսչությունների աշխատակիցները սկսել են աշխատել Հայաստանի թեմայի շուրջ, «Ведомости»-ին հայտնել են չորս դաշնային պաշտոնյաներ եւ աշխատակազմի հետ աշխատող երկու զրուցակիցներ։

Այդ ֆունկցիոնալն Կրեմլի ներքաղաքական բլոկին անցել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակից։

Ավելի վաղ Կիրիենկոյին այլ աշխատանքներ էին հանձնարարվել արտաքին ուղղությամբ։ Մասնավորապես, նա եւ իր աշխատակազմն այժմ պատասխանատու են Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մոլդովայի (ինչպես նաեւ Մերձդնեստրի, բայց դա պաշտոնապես ճանաչված չէ Մոսկվայի կողմից) հետ աշխատանքի համար։ Ամեն դեպքում, նախ եւ առաջ, խոսքը նախագահի շահերից բխող աշխատանքի մասին է, քանի որ պետական ​​խնդիրների կատարումն է ապահովվելու, նշել է «Ведомости»-ի զրուցակիցներից մեկը։

Հայաստանի հետ կապված իրավիճակում այս փուլում իրականացվելու է ոչ թե էլետորալ, այլ տեղեկատվական աշխատանք, նշել է «Ведомости»-ի աղբյուրներից մեկը։ «Երկրի ղեկավարությունն ավելի ու ավելի է թեքվում դեպի Արեւմուտք, ինչն անընդունելի է ռուսական պետական ​​քաղաքականության տեսանկյունից»,- ասել է «Ведомости»-ի զրուցակիցներից մեկը։ Նրա խոսքով՝ այն մասին, որ Կիրիենկոն կզբաղվի նաեւ ԱՊՀ այլ երկրներով (բացառություն են Հայաստանը եւ Մոլդովան), առայժմ խոսք չկա։

Այժմ աշխատանքներ են տարվում Հայաստանում տեղեկատվական օրակարգի հետ կապված, նշել է «Ведомости»-ի աղբյուրներից մեկը։ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները միայն 2026-ին են, հիշեցրել է նա. «Դրանց ավելի մոտ նոր խնդիրներ կդրվեն»։ Զրուցակիցները նշել են, որ Հայաստանի վերաբերյալ խնդիրները դրված են ներքին քաղաքականության վարչության (պետ՝ Անդրեյ Յարին), սոցիալական գործընթացների մոնիթորինգի եւ վերլուծության վարչության (Ալեքսանդր Խարիչեւ) եւ հանրային նախագծերի վարչության (Սերգեյ Նովիկով) առջեւ։

Կիրիենկոյի առջեւ խնդիր է դրվելու օգտագործել փափուկ ուժը Հայաստանում ռուսական շահերն առաջ տանելու համար, նշել է աշխատակազմին մոտ կանգնած մեկ այլ աղբյուր։ «Նրանք կաշխատեն մոտավորապես այնպես, ինչպես Աբխազիայի վերջին ընտրություններում»: Զրուցակիցը ենթադրել է, որ հաջորդ ընտրություններում, միեւնույն է, հաղթելու է Նիկոլ Փաշինյանը. «Բայց հարցը հիմա ոչ թե ընտրությունների, այլ այնտեղ Ռուսաստանի ներկայության մասին է»։ Հայաստանում այս պահին ռուսամետ քաղաքական գործիչներ չկան, բացառությամբ նախորդների՝ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի, նշել է աղբյուրը։ «Ուստի Ռուսաստանի համար այնտեղ «ասող» չկա»։

Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները սկսել են վատանալ 2020-ականների սկզբից։ 2022թ. Հայաստանի վարչապետ Փաշինյանը ՀԱՊԿ-ից ռազմական օգնություն է խնդրել հայ-ադրբեջանական սահմանին բազմաթիվ զինված բախումների պատճառով։ Բայց ՀԱՊԿ-ը այնտեղ զորքեր չտեղակայեց։ 2024թ. փետրվարին Փաշինյանը հայտարարեց կազմակերպությանն անդամակցությունը սառեցնելու մասին։ Ապրիլի 28-ին Էստոնիա կատարած այցի ժամանակ նա հայտարարեց, որ Հայաստանը «Ռուսաստանի հետ հարաբերությունները սրելու, խզելու կամ փչացնելու մտադրություն չունի»։ 2026թ. Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքներով կձեւավորվի երկրի կառավարությունը։ Այս պահին խորհրդարանում մեծամասնություն ունի Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Հայաստանի դեպքում պետք է որոշվեն առաջնահերթությունները, հայտնել է «Պետերբուրգյանի քաղաքականություն» հիմնադրամի նախագահ Միխայիլ Վինոգրադովը։ «Փաշինյանը Մոսկվայի համար հարմար չստացվեց, բայց կարող է քաղաքականապես գոյատեւել՝ չնայած ամեն ինչին, 2026թ. Հայաստանում նախատեսվում են խորհրդարանական ընտրություններ։ Հավանաբար, Մոսկվայի համար ավելի հարմար կլիներ հիշեցնել իր մասին՝ փորձելով գոնե մինորիտար փաթեթ ձեռք բերել Հայաստանի քաղաքականության մեջ»,- նշել է նա։ Այս երկրում բնակչության լոյալությունը Ռուսաստանին ավելի բարձր է, քան ԱՊՀ մյուս երկրներում։ «Բայց վերջին Ղարաբաղյան պատերազմում Ռուսաստանի աջակցության պակասի նստվածքը նույնպես կարող է ազդեցություն ունենալ»։

Կրեմլի ներքաղաքական բլոկի առջեւ նոր խնդիրները դրվել են 2024թ. վերջին – 2025թ. սկզբին, նշել են «Ведомости»-ի զրուցակիցները։ Այն մասին, որ ներքաղաքական բլոկի աշխատակիցներին սկսել են ներգրավել «իրադրության վերլուծությանը» Աֆրիկայի երկրներում, գրել է ՌԲԿ-ն։ «Ведомости»-ի զրուցակիցները հաստատել են նաեւ այս տեղեկատվությունը։

www.news.am 

  • Լրահոս
  • Close
1,8 Մլրդ Հավելյալ Հատկացում՝ 300 Դպրոցի Եւ 500 Մանկապարտեզի Կառուցման, Վերակառուցման, Նորոգման Եւ Գույքով Ապահովման Ծրագրի Կատարմանը

06-11-2025 | 15:48

1,8 մլրդ հավելյալ հատկացում՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի կատարմանը
Երեկ Ուշ Երեկոյան Սերժ Սարգսյանին Հրավիրել Են Հակակոռուպցիոն Կոմիտե. Փաստաբան

06-11-2025 | 15:09

Երեկ ուշ երեկոյան Սերժ Սարգսյանին հրավիրել են հակակոռուպցիոն կոմիտե. փաստաբան
Հրանտ Թոխատյանի Վերադարձը Բեմ՝ «Առաքել»-Ով

06-11-2025 | 15:05

Հրանտ Թոխատյանի վերադարձը բեմ՝ «Առաքել»-ով
Ալիևի Ելույթից Հետո Նրանց Պաշտոնական Լրատվամիջոցներն Արդեն Էլ Ավելի Մեծ Թափով Են Սկսել Թիրախավnրել Հայաստանը Եւ Հայ Ժողովրդին. Ադրբեջանագետ

06-11-2025 | 14:43

Ալիևի ելույթից հետո նրանց պաշտոնական լրատվամիջոցներն արդեն էլ ավելի մեծ թափով են սկսել թիրախավnրել Հայաստանը և հայ ժողովրդին. ադրբեջանագետ
Ռուբենը Մեր Ժողովրդի Պայքարի Կենդանի Ոգին Է, Նրա Աննկուն, Հայրենասեր Եւ Մարդասեր Տեսակի Իրական Մարմնացումը. Չալաբյան

06-11-2025 | 14:34

Ռուբենը մեր ժողովրդի պայքարի կենդանի ոգին է, նրա աննկուն, հայրենասեր և մարդասեր տեսակի իրական մարմնացումը. Չալաբյան
Ալեն Սիմոնյանն Ընդունել Է Սաուդյան Արաբիա-Հայաստան Բարեկամական Խմբի Ղեկավարի Գլխավորած Պատվիրակությանը

06-11-2025 | 14:32

Ալեն Սիմոնյանն ընդունել է Սաուդյան Արաբիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
Երվանդ Երկանյանի Սիմֆոնիկ «Ձոն»-Ը՝ Էդուարդ Թոփչյանի Ղեկավարությամբ. Երևանում Կայացել Է Պրեմիերան

06-11-2025 | 14:29

Երվանդ Երկանյանի սիմֆոնիկ «Ձոն»-ը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ. Երևանում կայացել է պրեմիերան
Ցանկացած Երկիր Ազատ Է Պարգևատրել Ում Ցանկանում Է. Փաշինյանը՝ Պուտինի Կողմից Գարեգին Բ-Ի Եղբորը Շքանշան Շնորհելու Մասին

06-11-2025 | 13:45

Ցանկացած երկիր ազատ է պարգևատրել ում ցանկանում է. Փաշինյանը՝ Պուտինի կողմից Գարեգին Բ-ի եղբորը շքանշան շնորհելու մասին
Այս Իրադարձությունը Իրական, Շոշափելի Ներդրում Է Հարավային Կովկասում Խաղաղության Հաստատման Գործում. Օվերչուկը՝ Հայաստան Ցորեն Ուղարկելու Մասին

06-11-2025 | 13:44

Այս իրադարձությունը իրական, շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում. Օվերչուկը՝ Հայաստան ցորեն ուղարկելու մասին
Արդյո՞Ք Կառավարությունը Պատրաստվում Է Գնել Հէց-Ը Սեփականատերերից. Պարզաբանում Է Փաշինյանը

06-11-2025 | 13:42

Արդյո՞ք կառավարությունը պատրաստվում է գնել ՀԷՑ-ը սեփականատերերից. պարզաբանում է Փաշինյանը
Միրզոյանը Կարևոր Է Համարում Հայաստանի Եւ Ադրբեջանի Հասարակությունների Շփումները

05-11-2025 | 15:28

Միրզոյանը կարևոր է համարում Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների շփումները
Հայտնի Է Ուսուցիչների 2025 Թ. Կամավոր Ատեստավորման Ժամանակացույցը

05-11-2025 | 15:15

Հայտնի է ուսուցիչների 2025 թ. կամավոր ատեստավորման ժամանակացույցը
Եմ-Ն Հայաստանին Է Փոխանցել Հհ-Եմ Վիզաների Ազատականացման Գործողությունների Ծրագիրը

05-11-2025 | 15:13

ԵՄ-ն Հայաստանին է փոխանցել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը
Ռուսաստանը Պատրաստվում Է «Ժողովրդական Պատերազմի»

05-11-2025 | 14:39

Ռուսաստանը պատրաստվում է «ժողովրդական պատերազմի»
Կրոնական Ինքնությունը Թուլացնում Է Ռուսաստանի Դիմադրողականությունը, Բայց Հայաստանում «Ամրապնդում»

05-11-2025 | 14:37

Կրոնական ինքնությունը թուլացնում է Ռուսաստանի դիմադրողականությունը, բայց Հայաստանում «ամրապնդում»

Նմանատիպ լուրեր