CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ135

ՌԴ նախագահի ընտրությունների արդյունքներից շատ բան է կախված

ՌԴ նախագահի ընտրությունների արդյունքներից շատ բան է կախված

ՌԴ նախագահի ընտրությունների համար այսօր ՀՀ տարածքում 5 ընտրատեղամաս է գործում՝ 2-ը Երևանում (1-ը դիվանագիտական ներկայացուցչության տարածքում, 1-ը՝ ավիաբազայի) և 3 ընտրատեղամասեր՝ Գյումրիում (ՌԴ գլխավոր հյուպատոսությունում և 102 ռազմաբազայում)։

«Մարտի 11-13-ը վաղաժամ ընտրություններ են անցկացվել Սյունիքի մարզում։ Քվեարկել է 844 անձ՝ մեր սահմանապահներն են, զինվորականները և Սյունիքում ապրող և աշխատող ՌԴ քաղաքացիները»,- լրագրողներին ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, հայտնում է «Սպուտնիկ»-ը:

Նա նշել է, որ այսօրը սկսել է բարձր, աշխատանքային տրամադրությամբ։

«Սա երևի թե ամենակարևոր քաղաքական իրադարձություններից մեկն է, քանի որ այս ընտրությունների արդյունքներից շատ բան է կախված մեր երկրի, ժողովրդի համար այս բեկումնային ժամանակաշրջանում։ Իհարկե, մենք այստեղ՝ Հայաստանում ամենայն պատասխանատվությամբ ենք մոտեցել քվեարկության կազմակերպմանը՝ օրենսդրությանն ու ՌԴ ԿԸՀ-ի ցուցումներին համապատասխան»,- ասել է դեսպանը։

Նա հավելել է՝ ձեռնարկվել են կազմակերպչական, տեղեկատվական բոլոր անհրաժեշտ քայլերը, որ յուրաքանչյուրը, ով ցանկանում է կատարել իր քաղաքացիական պարտքը, կարողանա դա անել իր համար առավելագույն հարմարավետ պայմաններում։

Դեսպանը հայտնել է, որ դիվանագիտական ներկայացուցչությունը պատրաստ է, եթե այսօր մեծ թվով քաղաքացիներ մասնակցեն քվեարկությանը։ Նրա խոսքով՝ ՀՀ համապատասխան գերատեսչությունների հետ համագործակցությամբ պատրաստ են ընդունել իրենց քաղաքացիական պարտքը կատարել ցանկացող բոլոր ՌԴ քաղաքացիներին և միայն ուրախ կլինեն, եթե քվեարկողների թիվը մեծ լինի։

«Մենք բոլորս շահագրգռված ենք, որ քվեարկությունը լավ անցնի, կարգապահ՝ առանց խախտումների, որպեսզի յուրաքանչյուրն իր քվեն տալուց հետո բավարարվածության զգացում ունենա»,- ասել է դեսպանը։

Նա նշել է, որ ընտրությունների համար ձեռնարկվել են համապատասխան անվտանգության միջոցներ հայկական կողմի հետ համատեղ՝ հաշվի առնելով, որ ընտրություններն անցկացվում են քաղաքական ոչ հեշտ ժամանակաշրջանում և ընտրողների թիվն այս անգամ կարող է ավելի շատ լինել, քան սովորաբար։ Դեսպան Կոպիրկինը նաև հայտնել է, որ դիվանագիտական ներկայացուցչությունը նաև համապատասխան քայլեր է ձեռնարկել, որ մարզերում բնակվող ՌԴ քաղաքացիները ևս կարողանան մասնակցել ընտրություններին։ Նրանք նախապես տեղեկացվել են փոխադրումների ժամերի մասին։

  • Լրահոս
  • Close
Ամն-Ն Հայաստանին Մղում Է Դեպի «Ազգային Ինքնասպանություն»․ Ռդ Հետախուզություն

07-11-2024 | 11:39

ԱՄՆ-ն Հայաստանին մղում է դեպի «ազգային ինքնասպանություն»․ ՌԴ հետախուզություն
Ռոբերտ Քոչարյանը Հավաք Է Կազմակերպել

07-11-2024 | 11:37

Ռոբերտ Քոչարյանը հավաք է կազմակերպել
Հայտնի Է՝ Երբ Կլինի Թրամփի Երդմնակալությունը

06-11-2024 | 20:50

Հայտնի է՝ երբ կլինի Թրամփի երդմնակալությունը
Չկա Որևէ Խաղաղության Պայմանագիր, Կա Ադրբեջանի Եւ Թուրքիայի Պահանջները Միակողմանի Բավարարելու Գործընթաց

06-11-2024 | 20:49

Չկա որևէ խաղաղության պայմանագիր, կա Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները միակողմանի բավարարելու գործընթաց
Եվրոպական Խորհրդարանում Անցկացվել Է «Cop 29-Ը Բաքվում. Քողարկելով Էթնիկ Զտումը» Խորագրով Խորհրդաժողովը

06-11-2024 | 15:38

Եվրոպական խորհրդարանում անցկացվել է «COP 29-ը Բաքվում. քողարկելով էթնիկ զտումը» խորագրով խորհրդաժողովը
Մասկը Մտադիր Է 3 Միլիարդով Գնել Cnn-Ը

06-11-2024 | 15:35

Մասկը մտադիր է 3 միլիարդով գնել CNN-ը
Նիկոլ Փաշինյանը Շնորհավորել Է Դոնալդ Թրամփին Ամն Նախագահական Ընտրություններում Գրանցած Տպավորիչ Հաղթանակի Առթիվ

06-11-2024 | 14:02

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում գրանցած տպավորիչ հաղթանակի առթիվ
Բիշքեկում Հանդիպել Են Էրդողանը Եւ Ալիևը

06-11-2024 | 13:59

Բիշքեկում հանդիպել են Էրդողանը և Ալիևը
Ես Պատրաստվում Եմ Դադարեցնել Պատերազմները. Թրամփ

06-11-2024 | 13:54

Ես պատրաստվում եմ դադարեցնել պատերազմները. Թրամփ
Ամն Մի Շարք Նահանգներում Սկսվել Է Նախագահական Ընտրությունների Քվեարկությունը

05-11-2024 | 17:54

ԱՄՆ մի շարք նահանգներում սկսվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը
Մոսկվան Չի Դրդում Երևանին Եւ Բաքվին Հապճեպ Խաղաղության Պայմանագիր Կնքել, Սակայն Ռդ-Ին Այս Գործընթացից Դուրս Մղելու Ամն-Ի Եւ Եմ-Ի Ցանկությունը Մեծացնում Է Ռիսկերը. Լավրով

05-11-2024 | 17:50

Մոսկվան չի դրդում Երևանին և Բաքվին հապճեպ խաղաղության պայմանագիր կնքել, սակայն ՌԴ-ին այս գործընթացից դուրս մղելու ԱՄՆ-ի և ԵՄ-ի ցանկությունը մեծացնում է ռիսկերը. Լավրով
Հայաստանն Ադրբեջանին Է Ուղարկել Խաղաղության Պայմանագրի Տեքստը

05-11-2024 | 13:30

Հայաստանն Ադրբեջանին է ուղարկել խաղաղության պայմանագրի տեքստը
Սրբուհի Գալյանը Նշանակվեց Արդարադատության Նախարար

05-11-2024 | 13:29

Սրբուհի Գալյանը նշանակվեց Արդարադատության նախարար
Ամն-Ում Կարող Է Քվեարկել Ավելի Քան Մեկ Միլիոն Հայ. Ո՞Ւմ Են Նրանք Տալու Իրենց Ձայնը Լեռնային Ղարաբաղի Կորստից Հետո

05-11-2024 | 11:49

ԱՄՆ-ում կարող է քվեարկել ավելի քան մեկ միլիոն հայ. ո՞ւմ են նրանք տալու իրենց ձայնը Լեռնային Ղարաբաղի կորստից հետո
Եվրախորհրդարանի 52 Պատգամավորներ Պահանջում Են Հայ Գերիների Ազատ Արձակում

05-11-2024 | 11:40

Եվրախորհրդարանի 52 պատգամավորներ պահանջում են հայ գերիների ազատ արձակում