04-12-2024 | 21:56
Գործարար Անաստասիա Թաթուլովան մտցվել է Ռուսաստանում օտարերկրյա գործակալների ցուցակ, տեղեկացրել է ՌԲԿ-ն։
Անաստասիա Թաթուլովան «ԱնդերՍոն» սրճարանների ցանցի հիմնադիրն է։ 2020-ից մինչեւ 2022թ. մայիս նա զբաղեցրել է փոքր եւ միջին բիզնեսի պաշտպանության գծով հանրային օմբուդսմենի պաշտոնը։ 2022թ. նոյեմբերին Թաթուլովան պատմել է մասշտաբային ստուգումների մասին «ԱնդերՍոնում»։ Մեկ տարի անց նա վաճառել է սրճարանների ցանցը «Վկուսվիլին»։
Հիշեցնենք, որ 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ Թաթուլովան հետեւյալ բովանդակությամբ գրառում է արել սոցցանցերում. «Ինչո՞ւ մենք չենք միջամտում եւ չենք կանգնեցնում այս պատերազմը։ Եվ այո, ես հայերի կողմից եմ։ Իհարկե։ Թե՛ մտքերով, թե՛ փողերով, թե՛ ամեն ինչով»։