
10-07-2025 | 15:36
Մալթացի քաղաքական գործիչ Ռոբերտա Մեցոլան վերընտրվել է Եվրախորհրդարանի նախագահ: Նա կպաշտոնավարի 2,5 տարի: Քվեարկությունը հեռարձակվել է խորհրդարանի կայքում։
Մեցոլայի թեկնածության օգտին քվեարկել է 562 եվրոպացի պատգամավոր։
Նրա մրցակիցը Իսպանիայից պատգամավոր, «Պոդեմոս» («Մենք կարող ենք») ձախակողմյան իսպանական կուսակցության անդամ Իրեն Մոնտերոն էր։