CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ85

Ռուբեն Վարդանյանը մեզ հիշեցնում է, որ նպատակն ավելի ուժեղ է, քան պատիժը. Փոլ Փոլման

Ռուբեն Վարդանյանը մեզ հիշեցնում է, որ նպատակն ավելի ուժեղ է, քան պատիժը. Փոլ Փոլման

«Ռուբեն Վարդանյանի հիմնարար իրավունքները խախտել են, ազատությունից՝ զրկել։ Բայց նրա ոգին բանտարկել չեն կարող։ Նրա ձայնը շարունակում է ապրել բոլոր նրանց մեջ, ովքեր կիսում են նրա խիզախությունն ու համոզմունքները»,- այս մասին ասել է  «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ,  «IMAGINE կազմակերպության համահիմնադիր, ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագրի» նախկին փոխնախագահ Փոլ Փոլմանը՝  խոսելով «Ավրորա» մարդասիրական նախաձեռության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի մասին:

Ստորև ներկայացվում է Փոլ Փոլմանի խոսքի թարգմանությունը (տեսանյութը հասանելի է այստեղ).

«Այսօր մենք խոսում ենք մի մարդու մասին, որի բացակայությունը զգացվում է այս սրահի յուրաքանչյուր անկյունում, բայց որի ներկայությունը միաժամանակ զգում ենք պատերից ու սահմաններից անդին։ Մենք խոսում ենք մեր ընկեր Ռուբեն Վարդանյանի մասին։  Բոլորս գիտենք, որ Ռուբենն անարդարացիորեն և անօրինական կերպով կալանավորված է Ադրբեջանում։

Արժեքները, որոնք նա դավանում է, այսօր, հենց այստեղ, խոսում են մեզնից յուրաքանչյուրի միջոցով։ Ռուբենին ճանաչելով՝ ճանաչում ենք բարոյական բացառիկ մի պարզություն, ճանաչում ենք մի մարդու, որը կառուցել է այնտեղ, որտեղ ուրիշները կասկածել են, որը տեսել է հնարավորություններ այնտեղ, որտեղ ուրիշները տեսել են ռիսկեր։ Նա ստեղծել է հնարավորություններ այնտեղ, որտեղ դրանք պետք է որ չլինեին, հիմնել է դպրոցներ մյուսների համար անհեռանկարային վայրերում, և կառուցել վստահության կամուրջներ բաժանարար գծերի վրա, որոնք շատերը համարում էին անհաղթահարելի։ Նա տեսնում էր մարդկանց ու վայրեր, որոնց աշխարհն անտեսել էր: «Ավրորան» ծնվել է այդ նույն տեսլականից, ըստ որի երախտագիտությունը ոչ թե զգացմունք է, այլ պատասխանատվություն, որ կարեկցանքը ոչինչ չի նշանակում, եթե այն մեզ չի մղում գործողությունների։ «Ավրորա» մրցանակի միջոցով Ռուբենն օգնել է պատվել նրանց, ովքեր ամեն ինչ վտանգել են հանուն ուրիշների արժանապատիվ կյանքի։

Մեր ժամանակների մեծագույն անարդարություններից է, որ մարդկային ազատության համար այսպիսի հարթակ կառուցած մարդուն զրկել են ազատությունից։ Սա հիշեցում է այն մասին, թե որքան փխրուն կարող է լինել արդարությունը, և որքան կարևոր է բարձրաձայնել անարդարության մասին։ Ռուբենի բանտարկությունը զուտ անձնական անարդարություն չէ։

Սա վիրավորանք է այն արժեքների նկատմամբ, որոնց հարգանքի տուրք ենք մատուցում այսօր այստեղ։ Արդարություն, խիզախություն, մարդկայնություն և հույս։ Նա մեզ հիշեցնում է, որ նպատակն ավելի ուժեղ է, քան պատիժը, և որ բարոյական խիզախությունը հաճախ ունենում է ծանր գին։

Ահա, թե ինչու ենք մենք «Ավրորա» մրցանակով պատվում այդպիսի խիզախություն ցուցաբերողներին, և թե ինչու է դա այդքան կարևոր։ Որովհետև նրանց պատմություններն աշխարհին պատմելով՝ մենք պաշտպանում ենք մեզ միավորող սկզբունքները և վերահաստատում, որ նույնիսկ ամենամռայլ ժամանակներում մարդկայնության լույսն ի զորու է ճառագել։

Պատմությունը մեզ ասում է, որ արդարության աղեղը թեքվում է միայն այն ժամանակ, երբ բավարար թվով մարդիկ պատրաստ են կրել դրա ծանրությունը։ Այսօր երեկոյան դրա ծանրությունը կրողների թվում են նրա կինը՝ Վերոնիկան, և նրա չորս զավակները, որոնք մեր սրտերում և աղոթքներում են: Եկե՛ք պատվենք Ռուբենին ոչ միայն խոսքով, այլև արդարության մեր ընդհանուր պահանջով։ Վերջերս բոլորս ոգևորվել էինք՝ լսելով, թե ինչպես է  Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը Սպիտակ տանը փաստացի խոստացել վարչապետ Փաշինյանին Բաքվից վերադարձնել քրիստոնյա հայ գերիներին: Կարծում եմ՝ բոլորս պետք է աշխատենք՝ փորձելով այնպես անել, որ այդ խոստումն իրականություն դառնա հնարավորինս արագ։ Եկե՛ք Ռուբենին և Ադրբեջանում դեռ պահվող բոլոր մյուս հայ ռազմագերիներին անհապաղ ազատելու կոչ անենք:

Եկե՛ք ցույց տանք, որ համերաշխությունը պարզապես կարգախոս չէ, որ այն  ընտրություն է, որն արվում է նորից ու նորից ու հատկապես՝ ամենադժվար պահերին։ Ռուբենը մի անգամ ասել է, որ երախտագիտությունը կամուրջ է ցավի և նպատակի միջև: Այսօր երեկոյան ես անկեղծորեն հույս ունեմ, որ մենք կկարողանանք միասին անցնել այդ կամրջով։

Եվ մինչև նա ազատ չարձակվի, մենք չենք հանգստանա»:

www.aysor.am messenger sharing button

twitter sharing button

telegram sharing button

skype sharing button

  • Լրահոս
  • Close
Շնորհակալություն Եմ Հայտնում Ձեզ Փաշինյանի Հետ Համատեղ Նամակի Համար, Որով Ինձ Առաջադրում Եք Նոբելյան Խաղաղության Մրցանակի. Թրամփի Նամակը՝ Ալիևին

06-12-2025 | 18:33

Շնորհակալություն եմ հայտնում ձեզ Փաշինյանի հետ համատեղ նամակի համար, որով ինձ առաջադրում եք Նոբելյան խաղաղության մրցանակի. Թրամփի նամակը՝ Ալիևին
Մենք Ադրբեջանի Տարածքային Ամբողջականությունը Ճանաչել Ենք, Որպեսզի Ինքներս Ճանաչենք Մեր Երկրի Տարածքային Ամբողջականությունը. Նիկոլ Փաշինյան

06-12-2025 | 18:31

Մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք, որպեսզի ինքներս ճանաչենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հասարակությունը Պատրաստ Է Ադրբեջանի Հետ Խաղաղությանը. Արմեն Գրիգորյան

06-12-2025 | 18:29

Հայաստանի հասարակությունը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղությանը. Արմեն Գրիգորյան
Հէց-Ի Ֆինանսական Եւ Ներդրումային Ցուցանիշները՝ Վերջին Տարիներին

06-12-2025 | 14:00

ՀԷՑ-ի ֆինանսական և ներդրումային ցուցանիշները՝ վերջին տարիներին
Հավաքվում Ենք Այսօր՝ Ժամը 20։00-Ին, «Զվարթնոց» Օդանավակայանի Vip Սրահի Դիմաց. Հայտարարություն՝ Ի Պաշտպանություն Վեհափառ Հայրապետի

06-12-2025 | 13:58

Հավաքվում ենք այսօր՝ ժամը 20։00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահի դիմաց. Հայտարարություն՝ ի պաշտպանություն Վեհափառ Հայրապետի
«Յոթ Վերքը Հաղթահարել Է Թուրքական Երկու Օկուպացիա, Սա՛ Էլ Կհաղթահարվի Պատվով». Շիրակի Թեմի Հոգևորականները Հայտնել Են, Որ «Կեղծ Պատարագ» Չեն Մատուցի

06-12-2025 | 13:56

«Յոթ Վերքը հաղթահարել է թուրքական երկու օկուպացիա, սա՛ էլ կհաղթահարվի պատվով». Շիրակի թեմի հոգևորականները հայտնել են, որ «կեղծ պատարագ» չեն մատուցի
Բեռլինում Մերցն Ու Փաշինյանը Կքննարկեն Հայաստանի Եւ Ադրբեջանի Միջև Խաղաղության Գործընթացը

05-12-2025 | 19:22

Բեռլինում Մերցն ու Փաշինյանը կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Հայաստանի Եւ Ադրբեջանի Միջև Խաղաղության Համաձայնագիրը Նոր Հնարավորություններ Է Բացում․ Անտոնիո Կոշտա

05-12-2025 | 19:21

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում․ Անտոնիո Կոշտա
Մենք Կարգավորել Ենք 8 Պատերազմ, Կկարգավորենք Նաև Ռուս-Ուկրաինականը. Թրամփ

05-12-2025 | 14:46

Մենք կարգավորել ենք 8 պատերազմ, կկարգավորենք նաև ռուս-ուկրաինականը. Թրամփ
Մայր Աթոռը Պահանջում Է Անհապաղ Դադարեցնել Արշակ Սրբազանի Եւ Ազատազրկված Մնացյալ Եկեղեցականների Ապօրինի Հետապնդումները

05-12-2025 | 14:42

Մայր Աթոռը պահանջում է անհապաղ դադարեցնել Արշակ սրբազանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները
Խիստ Մտահոգիչ Է Իշխանությունների Որդեգրած Հակեկեղեցական Քաղաքականությունը. Լիահույս Եմ՝ Կչեզոքացվեն Չարամիտ Այս Ոտնձգությունները. Վեհափառ Հայրապետ

05-12-2025 | 14:09

Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը. լիահույս եմ՝ կչեզոքացվեն չարամիտ այս ոտնձգությունները. Վեհափառ Հայրապետ
Ադրբեջանցիները Վնաuել Են Արցախում Գտնվող 17-Րդ Դարի Սուրբ Ամենափրկիչ Վանքը

05-12-2025 | 14:05

Ադրբեջանցիները վնաuել են Արցախում գտնվող 17-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ Վանքը
Սամվել Կարապետյանի Ապօրինի Կալանքի Երկարաձգման Դեմ Մեր Կողմից Ներկայացված Բողոքները Վարույթ Են Ընդունվել․ Փաստաբան

05-12-2025 | 14:02

Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ մեր կողմից ներկայացված բողոքները վարույթ են ընդունվել․ փաստաբան
Ադրբեջանական Մշակութային Ժառանգության Վերականգնումն Ու Պաշտպանությունը Հայաստանում Մեր Ժողովրդի Օրինական Պահանջն Է. Ալիև

05-12-2025 | 12:01

Ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումն ու պաշտպանությունը Հայաստանում մեր ժողովրդի օրինական պահանջն է. Ալիև
Փաշինյանի Ձեռամբ Ադրբեջանցի Հատուկ Ջոկատայինները, Պատրաստված Խմբերը Գալու Են Ու Շատ «Խաղաղ» Տեղավորվելու Են Հայաստանում. Ադրբեջանագետ

05-12-2025 | 12:00

Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինները, պատրաստված խմբերը գալու են ու շատ «խաղաղ» տեղավորվելու են Հայաստանում. ադրբեջանագետ

Նմանատիպ լուրեր