CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ293

Ռուբեն Վարդանյանը փոքրիկ տարածաշրջանի աշխարհահռչակ խոսնակն էր

Ռուբեն Վարդանյանը փոքրիկ տարածաշրջանի աշխարհահռչակ խոսնակն էր

Rain TV-ի  լրագրող Ալեքսանդր Ատասունցևը  «Ռեպորտյորի» տելեգրամյան ալիքում անդրադարձել է ադրբեջանական հեռուստաընկերության տարածած՝  Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության անոնսվող «հարցազրույցներին»: Լրագրողը գրում է.

«Բոլոր կալանավորվածներից ամենից շատ աչքի է ընկնում Ռուբեն Վարդանյանը։ Եվ ոչ թե որ նա ամբողջ աշխարհում հայտնի միլիարդատեր է ու բարերար, այլ նրա համար, որ Վարդանյանը «պարտված անջատողական» չէր․ նա Լեռնային Ղարաբաղ էր տեղափոխվել 2022 թվականին, երբ Հայաստանն արդեն պարտվել էր պատերազմում, իսկ այդ տարածաշրջանն էլ, ըստ էության, արդեն դատապարտված էր։ Նա չի կռվել Ադրբեջանի դեմ, չի ընդունել «անջատողական» որոշումներ։

Մի կողմից կանխատեսելի էր նրա կալանավորումը․Բաքվում մի քանի անգամ նրա նկատմամբ բացահայտ թշնամանք էին ցուցադրել, մյուս կողմից էլ հարց էր ծագում՝ ինչու հենց նա։ Ադրբեջանը, օրինակ, կալանավորել է Վարդանյանին, մինչդեռ թույլ է տվել Լեռնային Ղարաբաղից դուրս գալ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին, որը 1994 թվականին չճանաչված հանրապետության անունից Բաքվի հետ հրադադարի համաձայնագիր էր կնքել։ Այսինքն, ըստ էության, Բաբայանն էր ստորագրել Ադրբեջանի կապիտուլյացիան ղարաբաղյան առաջին պատերազմում։

Թվում է, թե ավելի տրամաբանական էր հենց նրա հետ հաշիվներ մաքրել, բայց՝ ոչ: Պետնախարարի պաշտոնում եղած կարճ ժամանակահատվածում Վարդանյանը չի հասցրել գործնականում ոչինչ անել։ Իր բոլոր հարցազրույցներում ու հայտարարություններում նա եղել է նրբանկատ, ռազմատենչ հայտարարություններ չի արել, ռեւանշիզմի որևէ գաղափար առաջ չի մղել, Ղարաբաղի մասին ավելի շատ խոսել է այնտեղի հայ բնակչությանն ու ժառանգությունը պաշտպանելու անհրաժեշտության տեսանկյունից։ Ես վերջին անգամ Ստեփանակերտ եմ այցելել, երբ Վարդանյանը նոր էր նշանակվել այդ պաշտոնին։

Դա Լաչինի միջանցքի փակումից ու շրջափակումից ընդամենը մի քանի շաբաթ առաջ էր. այդ ժամանակից ի վեր դրսից լրագրողներ չեն կարողացել Ղարաբաղ մուտք գործել: Ղարաբաղցիները միշտ էլ, ընդհանուր առմամբ, անվստահություն են ունեցել եկվորների նկատմամբ, իսկ պատերազմում պարտվելուց հետո՝ նրանք ավելի էին ներպարփակվել և հայտնվել էին մռայլ կանխազգացման մեջ։

Վերջին 40 տարիները նրանց սովորեցրել էին, որ դրսից եկած մարդիկ լավագույն դեպքում ժամանակավոր են լինելու, իսկ վատագույն դեպքում՝ իրենց կլքեն ամենաանպատեհ պահին, ինչպես խորհրդային ներքին զորքերը, ինչպես ռուս խաղաղապահները։ Վարդանյանի գալուն Ղարաբաղում փիլիսոփայորեն են նայել. «Ավելի վատ արդեն չի կարող լինել, բայց հանկարծ նա կարող է հաջողության հասնել»։ Եվ նման պայմաններում, որպես պետնախարար, նրանից ոչինչ չէին ակնկալում, սակայն Վարդանյանն այլ տեղում բեկում մտցրեց։ Հավանաբար, ԼՂՀ գոյության ամբողջ ընթացքում երբեք չի եղել որևէ ղարաբաղցի քաղաքական գործիչ՝ լինի նախագահ կամ հրամանատար, որին համաշխարհային մամուլն այդքան հաճախ մեջբերած լինի, որքան Վարդանյանին։ Նա մի փոքրիկ, քարտեզից դուրս հայտնված տարածաշրջանի աշխարհահռչակ խոսնակն էր: Ըստ երևույթին, հենց սա էլ կանխորոշեց նրա տեղը Բաքվի «սև ցուցակում»»։

  • Լրահոս
  • Close
Արցախի Դրոշը Հիմա՝ Երուսաղեմի Տիրոջ Գերեզմանի Տաճարում

20-04-2025 | 13:18

ԱՐՑԱԽԻ ԴՐՈՇԸ ՀԻՄԱ՝ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՏԻՐՈՋ ԳԵՐԵԶՄԱՆԻ ՏԱՃԱՐՈՒՄ
Ազգի Շահը Վեր Դասեք Անձնական Ու Խմբային Նկրտումներից, Պարտադրվող Հայրենավնաս Քայլերից. Գարեգին Բ-Ի Քարոզը

20-04-2025 | 13:13

Ազգի շահը վեր դասեք անձնական ու խմբային նկրտումներից, պարտադրվող հայրենավնաս քայլերից. Գարեգին Բ-ի քարոզը
Ամբողջ Քրիստոնյա Աշխարհն Այսօր Միասնաբար Նշում Է Սուրբ Զատիկը՝ Քրիստոսի Հարության Տոնը

20-04-2025 | 13:08

Ամբողջ քրիստոնյա աշխարհն այսօր միասնաբար նշում է Սուրբ Զատիկը՝ Քրիստոսի Հարության տոնը
Անվտանգային Բարդ Կացությունն Առավել Ծանրանում Է Ներքին Պառակտումներով. Գարեգին Բ

20-04-2025 | 12:34

Անվտանգային բարդ կացությունն առավել ծանրանում է ներքին պառակտումներով. Գարեգին Բ
Կայացավ «Հայաստանի Պատմական Քարտեզագրության Ատլաս»-Ի Վերահրատարակության Շնորհանդեսը

19-04-2025 | 22:06

Կայացավ «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլաս»-ի վերահրատարակության շնորհանդեսը
Տիրոջ Դագաղի Տաճարում Իջել Է Սրբագործ Կրակը

19-04-2025 | 19:19

Տիրոջ դագաղի տաճարում իջել է Սրբագործ կրակը
Ադրբեջանը Գոհ Է Հայաստանի Հետ Բանակցությունների Ձեւաչափից, Բայց Շարունակում Է Պահանջներ Ներկայացնել

19-04-2025 | 19:15

Ադրբեջանը գոհ է Հայաստանի հետ բանակցությունների ձեւաչափից, բայց շարունակում է պահանջներ ներկայացնել
Էջմիածնում Ճրագալույցի Պատարագ Է Մատուցվում

19-04-2025 | 19:12

Էջմիածնում Ճրագալույցի պատարագ է մատուցվում
Ռուսաստանում Արձագանքել Են Մակ-Ում Հայաստանի Քվեարկությանը

19-04-2025 | 18:19

Ռուսաստանում արձագանքել են ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությանը
Արամ Ա Կաթողիկոսը Պատգամ Է Ուղղել Սուրբ Զատիկի Տոնի Կապակցությամբ

19-04-2025 | 13:41

Արամ Ա Կաթողիկոսը պատգամ է ուղղել Սուրբ Զատիկի տոնի կապակցությամբ
Ապհ Երկրների Բոլոր Ղեկավարները Մայիսի 9-Ին Կժամանեն Մոսկվա

19-04-2025 | 13:33

ԱՊՀ երկրների բոլոր ղեկավարները մայիսի 9-ին կժամանեն Մոսկվա
Ադրբեջանի Պն-Ն Ստում Է. Հայկական Կողմը Կրակ Չի Բացել

19-04-2025 | 11:31

Ադրբեջանի ՊՆ-ն ստում է. հայկական կողմը կրակ չի բացել
Պետական Ծրագիր Է Հարկավոր Հայկական Գորգերի Հանրահռչակման, Տարածման Համար. Դիանա Հովհաննիսյան

18-04-2025 | 13:46

Պետական ծրագիր է հարկավոր հայկական գորգերի հանրահռչակման, տարածման համար. Դիանա Հովհաննիսյան
Հայաստանից Ավելի Շատ Հեռանում Են, Քան Գալիս

18-04-2025 | 13:34

Հայաստանից ավելի շատ հեռանում են, քան գալիս
Թուրքիան Չի Կարող Լինել Հայ-Ադրբեջանական Կարգավորման Միջնորդ՝ Նույնիսկ Տարածք Տրամադրելու Առումով. «Հայաքվե»

18-04-2025 | 13:32

Թուրքիան չի կարող լինել հայ-ադրբեջանական կարգավորման միջնորդ՝ նույնիսկ տարածք տրամադրելու առումով. «ՀայաՔվե»

Նմանատիպ լուրեր