
11-07-2025 | 15:46
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին Ռուս Ուղղափառ եկեղեցու ղեկավար, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգեւատրել է Ռուս Եկեղեցու բարձրագույն՝ «Դանիիլ Մոսկվացու 1-ին աստիճանի» շքանշանով։
Այս մասին տեղեկանում ենք բելառուսական մամուլում տեղ գտած հրապարակումներից։ Հիշեցնենք, որ նախօրեին Կիրիլ պատրիարքը ժամանել էր Բելառուս՝ Պոլոցկի հնագույն վանքերից մեկի՝ Սուրբ Եֆրոսինիեւյան վանքի 900-ամյա հոբելյանի տոնակատարություններին մասնակցելու համար։
www.hraparak.am