
18-06-2025 | 15:35
Մոսկվայի հյուսիսում պայթեցրել են ռուսական բանակի բարձրաստիճան սպայի մեքենան: Վարորդը ծանր վնասվածքներ է ստացել, իսկ մեկ ուղեւոր՝ վիրավորվել։ Հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ.
Զոհվածի ինքնությունը հստակ հայտնի չէ։ Astra Telegram ալիքը նախ հաղորդել է, որ պայթյունի հետևանքով վիրավորվել են արբանյակային կապի ռադիոկենտրոնի ղեկավարի տեղակալ Անդրեյ Տորգաշովը և նրա կինը։ Երկուսն էլ հոսպիտալացվել են։
Նույն բանի մասին գրում է MSK1-ը։ «Մենք լավ ենք, դա մենք չենք», - մեջբերում է հրատարակությունը ռազմական արբանյակային կապի բաժնի պետի տեղակալի կնոջ խոսքերը։
Ավելի ուշ տեղեկությունը, որ մեքենայում եղել են սեփականատերը, զինծառայողը և նրա կինը, հաստատել են պետական կառույցները։
Մի քանի ժամ անց Տորգաշովի կինը իբր հերքել է այն տեղեկությունը, որ իր ամուսինը պայթեցված մեքենայում է։ Նրա խոսքով՝ այնտեղ ևս մեկ մարդ է եղել։ Ավելի ուշ ինքը՝ Տորգաշովը, իբր հայտարարել է, որ ինքը և մեքենան չեն վնասվել։ Տորգաշովի մեկնաբանությունները հրապարակել են պաշտոնական լրատվամիջոցները։
RIA Novosti-ի տեսանյութում երեւում է, թե ինչպես է պայթյունից տուժած տղամարդը շապիկով ինքնուրույն կապում իր ոտքերը։
ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հաստատել է այն տեղեկությունները, որ Մոսկվայում ականապատ մեքենայի պայթյունի մեջ կասկածվողը մեկնել է Թուրքիա։
Նա նշել է, որ ԱԴԾ-ն աշխատում է Թուրքիայի հետ մեքենան պայթեցնեղին հայտնաբերելու և ձերբակալելու համար։
Պայթյունն ուսումնասիրող Քննչական կոմիտեն տեղեկություն չի տրամադրել պայթուցիկները տեղադրողի մասին։ Գերատեսչությունը միայն նշել է, որ պարզել է կասկածյալի ինքնությունը։