15-09-2024 | 17:00
Ռուսական կողմը շահագրգռված է, որպեսզի Երևանի և Մինսկի միջև բարդությունների ներկայիս շրջանը շուտ ավարտվի. «ՌԻԱ Նովոստի» -ին հայտնել Է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:
Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Ռուսաստանը մտադիր է մասնակցել Նիկոլ Փաշինյանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև հակամարտության կարգավորմանը, նա նշել է, որ «ցավոք, դժվար է բացատրել այն կոշտ դիրքորոշումը, որը որդեգրել է Հայաստանի իշխանությունները բելառուս գործընկերների նկատմամբ»։
«Ալեքսանդր Լուկաշենկոն մշտապես ընդգծել է Մինսկի շահագրգռվածությունը կայուն և անվտանգ Հարավային Կովկասի հարցում: Նույնիսկ ամենաբարդ ժամանակներում Բելառուսի առաջնորդի նախաձեռնություններն ուղղված էին հենց հակամարտող կողմերի հաշտեցմանը», - նշել է նա։