06-12-2024 | 21:25
Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև զինված հակամարտությունը բացառված չէ , սակայն հնարավոր էսկալացիան ամբողջությամբ կախված է Հյուսիսատլանտյան դաշինքի գործողություններից, «Известия»-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Նրա խոսքով, «ընտրությունն ամբողջությամբ ՆԱՏՕ-ի կողմն է », մինչդեռ Մոսկվան պատրաստ է բոլոր հասանելի միջոցներով պաշտպանել իր ազգային շահերը ։
Ռյաբկովը կարծում է, որ դաշինքի հետագա ընդլայնման քաղաքականությունը կարծրացել է և դժվար թե փոխվի։ Այս ֆոնին Ռուսաստանի Դաշնության և դաշինքի հարաբերությունները մոտ ապագայում դժվար թե վերականգնվեն։