15-01-2026 | 19:23
Ռուսաստանը բացասաբար է վերաբերվում Ուկրաինայում Եվրոպայից զորքեր տեղակայելու հնարավորությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք բացասական վերաբերմունք ունենք», - ասել է նա՝ նշելով, որ «չկան եվրոպական զորքեր, կան զորքեր կոնկրետ երկրներից, և այդ երկրների մեծ մասը ՆԱՏՕ-ի անդամ է»։
www.tert.am