
14-02-2025 | 22:43
Ռուսաստանը ոչ մի կերպ չի միջամտում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԱՄՆ դիվանագիտական ջանքերին. ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Ռուսաստանը ոչ մի կերպ չի միջամտում բովանդակալից դիվանագիտական ջանքերին, որոնք, մեր կարծիքով, անհրաժեշտ են Հայաստանի և Ադրբեջանի համար, և մենք կշարունակենք հետամուտ լինել դրանց», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակը։
ԱՄՆ-ում Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման վերաբերյալ Միլլերը նշել է, որ եթե նման համաձայնություն ձեռք բերվի, Վաշինգտոնն այդ հարցով հայտարարություն կանի։