18-09-2024 | 14:42
Եվրոպան Ռուսաստանին մեղադրում է Հայաստանի հետ հարաբերություններում դավաճանության մեջ։
Ռուսաստանը դավաճանեց հայ ժողովրդին. ասել է Շառլ Միշելը Euronews-ին տված հարցազրույցում։
«Իրավիճակը պարզ է, ոչ ոք չի կարող դա չտեսնել, որ Ռուսաստանը դավաճանել է հայ բնակչությանը։ Ռուսաստանը ցանկություն է հայտնել, որ իր զինվորները ներկա գտնվեն Լեռնային Ղարաբաղում և երաշխավորեն կայունության և անվտանգության վերաբերյալ համաձայնագրերը։
Եվ մենք տեսնում ենք, որ այս ռազմական օպերացիան սկսվեց առանց Ռուսաստանի ամենափոքր արձագանքի։ Իսկ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում էր՝ ի տարբերություն Եվրամիության, որն այնտեղ ռազմական ներկայություն չունի, ինչպես գիտեք»,- ասել է ԵՄ խորհրդի ղեկավարը։