
13-02-2025 | 09:46
Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել 11 երեխայի. ասել է Ռուսաստանի նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան։
Նրա խոսքով՝ ուկրաինացի երեխաների վերամիավորումն իրենց ընտանիքների հետ տեղի է ունեցել Մոսկվայում Քաթարի դեսպանատանը։
Դեսպան Ահմեդ բեն Նասեր բեն Ջասիմ Ալ Թանին ասել է, որ Դոհան կշարունակի մարդասիրական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։
Նշենք, որ Քաթարը միջնորդում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ գերիների փոխանակման հարցում։