08-12-2024 | 15:58
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի անկախ արհմիությունների ֆեդերացիայի համագումարում հայտարարել է, թե Ռուսաստանի համար այնպիսի պայմաններ են ստեղծել, որ ստիպված է ուժով պաշտպանել իր շահերը։
«Բոլորին էլ հասկանալի է՝ մենք ինչ պայմաններում ենք ապրում։ Երկիրը ստիպված է ուժով պաշտպանել իր շահերը, իր ժողովրդին, իր ապագան, իր ինքնիշխանությունը։ Այստեղ ոչ մի ավելորդ բառ չկա»,- ըստ РИА Новости-ի՝ ասել է Պուտինը։