
24-04-2025 | 21:13
Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիան մրցումներից ցմահ հեռացրել է Ադրբեջանից խառը ոճի (MMA) մարտիկ Ջավիդ Ռզաևին, ով մրցաշարի ժամանակ վիրավորել է ռուսաստանցի մարզիկ Արթուր Կուլինսկուն։ Այս մասին կազմակերպությունը հայտնել է հուլիսի 4-ին, գրում է Известия-ն։
«Խնդրում ենք նկատի ունենալ, որ մարտիկ Ռզաև Ջավիդ Սեիդ օղլուն ցմահ զրկվել է է Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող սպորտային և այլ միջոցառումներին մասնակցելուց»,- ասվում է հրապարակման մեջ։
Ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հավելել է, որ իրավապահները շարունակում են ստուգել մարզիկին, այդ թվում՝ ծայրահեղական գործողություններին հնարավոր մասնակցության վերաբերյալ։
Ավելի վաղ, հաղորդվել էր, որ բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարություն է ներկայացրել Գլխավոր դատախազություն այն բանից հետո, երբ Hardcore FC լիգայի մրցաշարում ադրբեջանցի սպորտսմենը Կուլինսկուն «ռուս խոզ» է անվանել։ Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 22-ին։ Ավելի ուշ, Ռզաևը ներողություն է խնդրել Կուլինսկուց՝ նշելով, որ չի ցանկանում վիրավորել ռուս ժողովրդին։
«Ես հիմար եմ, անուղեղ ոչխար, իմ արարքներով կփորձեմ ձեր ներողամտությունը վաստակել, սա արդարացում չէ, բայց կռվից հետո հուզված էի, շատ հարվածներ եմ բաց թողել, Ես զղջում եմ, այս ամբողջ իրավիճակը շատ տհաճ է։ Ես իսկապես հուսով եմ, որ դուք կներեք»,- ասել է ադրբեջանցին։
Նշվում է, որ միջադեպից հետո Hardcore FC լիգան Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հետ համատեղ մշակել է միջոցառումների մի շարք, որոնք ուղղված են ֆիզիկական դաստիարակության և սպորտի ոլորտում խտրականության արգելքի ուժեղացմանը, ինչպես նաև նման միջոցառումների մասնակիցների և հանդիսատեսի կյանքի ու առողջության անվտանգության ապահովմանը։ Բացի այդ, հավելել է հրատարակությունը, միջոցներ են ձեռնարկվել ծայրահեղականների գործողությունները կանխելու համար։