
28-11-2023 | 18:11
Եվրահանձնաժողովը շուտով կներկայացնի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 12-րդ փաթեթը՝ ներմուծման և արտահանման նոր արգելքներով և նավթի գնի ծայրահեղ խստացմամբ:
Bloomberg-ն հայտնել է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները, ըստ առաջարկների, կարող են ներառել քիմիական նյութեր, ռազմական նպատակներով օգտագործվող տեխնոլոգիաներ, մշակված մետաղներ, ալյումինե արտադրանք, շինարարական և տրանսպորտային արտադրանք, եռակցման մեքենաներ և ծրագրային ապահովման լիցենզիաներ: Բացի այդ, քննարկվում է ցուցակում ներառել ռուսական ադամանդի ներկրման արգելքը։