08-12-2024 | 15:58
Ռուսաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Մոսկվայի և Թեհրանի միջև համատեղ պաշտպանական համագործակցության մասին համաձայնագիրը կստորագրվի առաջիկայում։
Հղում անելով «Մեհր» գործակալությանը` «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ ըստ Լավրովի՝ փաստաթողթը կապահովի երկու երկրների միջև և ավելի շատ պաշտպանական համագործակցություն։
Լավրովը նաև նշել է, որ մինչև տարեվերջ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը կմեկնի Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այս համաձայնագիրը ստորագրելու նպատակով։
Նշենք, որ ԻԻՀ նախագահը նախորդ շաբաթ մեկնել էր Ռուսաստանի Կազան քաղաք՝ մասնակցելու ԲՐԻԿՍ անդամ երկրների գագաթնաժողովին, որի շրջանակում հանդիպել էր ՌԴ նախագահի հետ։
www.azg.am