
15-02-2025 | 13:20
Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը (ISW) իր հերթական ամփոփագրում գրել է, որ ՌԴ հերթական միջուկային զորավարժությունները նպատակ ունեն ճնշում գործադրել Արեւմուտքի երկրների վրա, որոնք այժմ քննարկում են Ուկրաինային զենք տրամադրելու եւ ռուսական տարածքին հարվածելու հնարավորության հարցը։ Երեքշաբթի ՌԴ ՊՆ-ն հայտարարել է տակտիկական միջուկային զենքի զորավարժություններ սկսելու մասին։ Գերատեսչությունը հրապարակել է կադրեր, որոնցում, ցուցադրված են վարժանքները Հարավային ռազմական օկրուգում, ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառմամբ։
ISW փորձագետների կարծիքով՝ այդ հայտարարությունները ռուսական «ռեֆլեքսիվ վերահսկման» մարտավարության մի մասն են, որի դեպքում Մոսկվայի մշտական միջուկային սպառնալիքները պետք է ստիպեն Արեւմուտքի երկրներին զգուշություն ցուցաբերել եւ սահմանափակել աջակցությունն Ուկրաինային։
Ռեֆլեքսիվ վերահսկումը ռուսական հիբրիդային պատերազմի կարեւոր միջոցն է։ Այդ մարտավարությունը նշանակում է հակառակորդի «մշակում» նպատակային հայտարարություններով եւ տեղեկատվական գործողություններով, որոնց արդյունքում հակառակորդն ինքնակամ Ռուսաստանի համար շահեկան որոշումներ կկայացնի։
Արեւմուտքի շատ երկրներ նախկինի պես հրաժարվում են թույլ տալ Ուկրաինային խփել ռուսական տարածքին իրենց մատակարարած զենքով։
Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի կարծիքով՝ սա խափանում է Ուկրաինայի պաշտպանության ունակությունը ռուսական ներկա հարձակումներից Խարկովի հյուսիսում եւ այլ շրջաններում, որտեղ ՌԴ զորքերը կարող են սկսել հարձակում ապագայում»։