16-12-2025 | 15:27
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունների «սցենարիստը և դիրիժորը» գտնվում են հետխորհրդային տարածքից դուրս։ Այս մասին «Россия-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։
«Այժմ հակամարտային վեճերում, քննարկումներում, կոչերում ներգրավված երկրներից ոչ մեկը չի շահի։ Կշահեն սցենարիստն ու դիրիժորը։ Նրանք գտնվում են հետխորհրդային տարածքից դուրս, ես ձեզ վստահեցնում եմ դա,- ասել է նա։ - Եվ ժամանակը հենց հիմա է հատուկ ընտրված, որովհետև սկսում է մարել ուկրաինական թեման, հակամարտությունը, սկսվում են ինչ-որ շփումներ։ Եվ որպեսզի այս ամենը միավորվի մեկ անիմաստ արկածախնդրության մեջ, դրա համար էլ հիմա է ամեն ինչ արվում»։
Կարասինը վստահություն է հայտնել, որ «կողք կողքի ապրելու բազմադարյա ավանդույթները և միմյանց հասկանալը կգերակշռեն Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում», հայտնում է ТАСС-ը։
«Պետք է որքան հնարավոր է շուտ անցնել այս սուր զգացմունքային պահը, որն այժմ անցնում ենք, և այդ երկրներին ու ընդհանրապես հանրությանը փաստերով, ապացույցներով բացատրել, թե ով է մեղավոր։ <...> Կարծում եմ՝ այս ամենը կհանդարտվի»,- եզրափակել է նա։
www.news.am