24-01-2025 | 21:29
Պոլսի Բեյօղլու թաղամասի Սուրբ Երրորդություն եկեղեցում տեղի է ունեցել «Լուսավորչի Կանթեղը Ս. Էջմիածնով» խորագրով համերգը։ Հանդիսությունը նվիրված է եղել Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին: Տոնական ծրագիրը պատրաստել է Լուսավորիչ դպրաց դաս-երգչախումբը: Այս տարի հիմնադրման 95-ամյակը նշող խումբը Պոլսի ամենահին ու ամենամեծ եկեղեցական երգչախմբերից է:
Հիշեցնենք, որ Հայ Առաքելական եկեղեցին Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը նշել է հունիսի 2-ին։
Մանրամասն՝ «Շողակաթ» հեռուստաընկերության տեսանյութում։ https://www.facebook.com/watch/?ref=embed_video&v=1028049465408022