CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ492

«Սա իրական պատմություն է, որի հերոսներից ոմանք կենդանի են ու եկել էին ներկայացումը դիտելու». պրեմիերա՝ «ՀանդԱրտ» այգում

«Սա իրական պատմություն է, որի հերոսներից ոմանք կենդանի են ու եկել էին ներկայացումը դիտելու». պրեմիերա՝ «ՀանդԱրտ» այգում

Բյուրականի «ՀանդԱրտ» այգում օրերս կայացավ  «Նռնենի» ներկայացման պրեմիերան: Բեմադրության հեղինակն ու բեմադրիչը Տիգրան Գյուլումյանն է, դերասանական կազմում են Ջուլիետա Ստեփանյանը, Լուիզա Ղամբարյանը, Ագնեսա Շահնազարյանը, Արծրուն Հարությունյանը:

«Նռնենի»-ն դրամատիկական կատակերգություն է՝ իրական դեպքերի հիման վրա։

Ներկայացումը սիրո, խղճի և մարդկային հարաբերությունների մասին է։ Երբեմն մի փոքր քայլը կարող է ամբողջությամբ փոխել ճակատագրերը։ Երբ սերը դառնում է պարտք, իսկ խիղճը՝ որոշում, մարդը կանգնում է բարդ ընտրությյան առաջ։

Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանը նշեց, որ  «ՀանդԱրտ»-ի մասին շատ էր լսել, բայց չէր տեսել:  

«Երբ Տիգրան Գյուլումյանն ինձ հրավիրեց, տեսա, որ ընկել եմ հեքիաթի  աշխարհ:

Ես չէի պատկերացնում, բայց Տիգրանն իսկապես մեծ ու շատ ծանր աշխատանք է տանում, և՛ բիզնես մտածելակերպով, և՛ արվեստի գծով, և՛ ռեժիսոր է, և՛ գրող է, և՛ դերասան է:

Շատ-շատ զարմանալի է,  իսկապես շատ եմ հավանել ու շատ կուզենայի, որ միշտ աշխատեի այդ թատրոնում»,- զրույցում նշեց դերասանուհին:

Ջուլիետա Ստեփանյանը նշեց, որ պրեմիերան հոյակապ է անցել: Հաջորդ ներկայացումը խաղալու են ամսի 23-24-ին, տոմսերն ամբողջությամբ սպառվել են:

«Իրական պատմություն է ու  հետաքրքիր է, որ այդ իրական պատմության հերոսներից կենդանի մարդիկ կան ու եկել էին ներկայացումը դիտելու։ Հոյակապ անցավ՝ ծափահարություններով, չէին ուզում, որ վերջանա:

Փորձերի ընթացքն էլ է շատ հետաքրքիր անցել, առանց ներվերի:

Առաջին անգամ էի աշխատում բացօթյա ձևաչափով ու շատ անհանգիստ էի,  վախեցած, որ այս բաց դաշտում, մարդիկ մեզ այսքան մոտ, մեր աչքի առաջ, մտածում էի՝ ոնց պիտի խաղանք, կընդունվի՞, թե՝ ոչ:

Լուիզան ու Ագնեսան էլ էին շատ անհանգիստ, բայց անցավ շատ ուժեղ, շատ բուռն ծափահարություններով»,- պատմեց Ջուլիետա Ստեփանյանը:

Պատմությունը մի ուժեղ կնոջ մասին է, ում մոտ հայտնաբերվում է չարորակ ուռուցք: Կինն իր մեջ ուժ է գտնում, գալիս է գյուղի ուսուցչուհու մոտ, ով 40-անց կին է և ամուսնացած չի եղել, խնդրում է, որ իրանից հետո ամուսնանա իր ամուսնու հետ:

«Ասում է՝ ես հասկանում եմ, որ շատ դժվար բան եմ ասում, բայց երեխաներս քեզ շատ-շատ են սիրում ու միայն դու կարող ես ընտանիքիս տեր կանգնել:

Վերջում պարզվում է, որ բժիշկները սխալվել են և հիվանդությունը չարորակ չէ, իսկ ամուսինը լսելով ուրախ լուրը՝ ինֆարկտից մահանում է:  

Շատ հուզիչ էր, որ իրական հերոսներից ներկա էին ու դիտում էին ներկայացումը,  անսպասելի լավ ընդունվեց»,- էմոցիաներով կիսվեց Ջուլիետա Ստեփանյանը:

 

  • Լրահոս
  • Close
Էդվարդ Միրզոյանի Անվան Պատանի Կոմպոզիտորների Հանրապետական 13-Րդ Մրցույթը Կանցկացվի Մայիսին

19-01-2026 | 12:37

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 13-րդ մրցույթը կանցկացվի մայիսին
Խորհրդարանը Երկրորդ Ընթերցմամբ Քննարկեց Հունվարի 27-Ը Հիշատակի Օր Եւ Ոչ Աշխատանքային Օր Սահմանելու Նախագիծը

19-01-2026 | 12:35

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նախագիծը
Հույս Ունեմ, Որ Նոր Գումարման Աժ-Ում Այս Ամբիոնում Նստած Չի Լինի Քպ-Ն. Արծվիկ Մինասյան

19-01-2026 | 12:33

Հույս ունեմ, որ նոր գումարման ԱԺ-ում այս ամբիոնում նստած չի լինի ՔՊ-ն. Արծվիկ Մինասյան
Երևանում Մեկնարկել Է Հայաստանի Խորհրդարանի Հեռացող Կազմի Վերջին Նստաշրջանը (Ուղիղ)

19-01-2026 | 12:31

Երևանում մեկնարկել է Հայաստանի խորհրդարանի հեռացող կազմի վերջին նստաշրջանը (ուղիղ)
Ամն-Ն Ուժեղացնում Է Իր Ռազմակшն Ներկայությունը Մերձավոր Արևելքում. Fox News

19-01-2026 | 12:29

ԱՄՆ-ն ուժեղացնում է իր ռազմակшն ներկայությունը Մերձավոր Արևելքում. Fox News
Այսօր Տեղի Կունենա Մեծ Բրիտանիայի Արքայազն Հարրի, Էլթոն Ջոն Եւ Մի Շարք Այլ Հայտնիներ՝ Ընդդեմ Daily Mail-Ի Եւ The Mail On Sunday-Ի Դատական Նիստը

19-01-2026 | 12:28

Այսօր տեղի կունենա Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրի, Էլթոն Ջոն և մի շարք այլ հայտնիներ՝ ընդդեմ Daily Mail-ի և The Mail on Sunday-ի դատական նիստը
«Վայելե՛Ք Նարեկ Սամսոնյանի 11 Օր Չկերած Ուտելիքը». Աստղիկ Մաթևոսյանը՝ Միպ-Ին (Տեսանյութ)

19-01-2026 | 12:27

«Վայելե՛ք Նարեկ Սամսոնյանի 11 օր չկերած ուտելիքը». Աստղիկ Մաթևոսյանը՝ ՄԻՊ-ին (Տեսանյութ)
Եպիսկոպոսաց Ժողովը Կկազմակերպվի Հայաստանից Դուրս

19-01-2026 | 12:26

Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի Հայաստանից դուրս
Բաքվում Ապօրինի Գերերաված Լյուդվիգ Մկրտչյանի Պաշտպանը Դիմել Է Մակ-Ի Մի Գերագույն Հանձնակատարին

18-01-2026 | 13:13

Բաքվում ապօրինի գերերաված Լյուդվիգ Մկրտչյանի պաշտպանը դիմել է ՄԱԿ-ի ՄԻ գերագույն հանձնակատարին
Երկրաշարժ՝ Ադրբեջանում

18-01-2026 | 13:11

Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Պայքարի Ծայրահեղ Միջոցի Դիմող Անձի Համար Կարևորագույն Հոգեբանական Խթաններ Են Թե՛ Հանրային Լայն Աջակցությունը, Թե՛ Հատկապես «Ընկերների» Լռությունը. Սամսոնյան

18-01-2026 | 13:08

Պայքարի ծայրահեղ միջոցի դիմող անձի համար կարևորագույն հոգեբանական խթաններ են թե՛ հանրային լայն աջակցությունը, թե՛ հատկապես «ընկերների» լռությունը. Սամսոնյան
Հունվարի 18-Ին Տեղի Կունենա Եմ Դեսպանների Արտակարգ Հանդիպում

18-01-2026 | 13:06

Հունվարի 18-ին տեղի կունենա ԵՄ դեսպանների արտակարգ հանդիպում
Փետրվարի 1-Ից Դանիան, Նորվեգիան, Շվեդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մթ-Ն, Նիդերլանդները Եւ Ֆինլանդիան Կենթարկվեն 10% Մաքսատուրքի․ Թրամփ

18-01-2026 | 13:05

Փետրվարի 1-ից Դանիան, Նորվեգիան, Շվեդիան, Ֆրանսիան, Գերմանիան, ՄԹ-ն, Նիդերլանդները և Ֆինլանդիան կենթարկվեն 10% մաքսատուրքի․ Թրամփ
Ամն Նախագահը Հրահրել Է Ցուցարարներին Եւ Խոստացել Նրանց Ռազմակшն Աջակցություն. Զnհվել Են Հազարավոր Մարդիկ. Խամենեի

18-01-2026 | 13:03

ԱՄՆ նախագահը հրահրել է ցուցարարներին և խոստացել նրանց ռազմակшն աջակցություն. զnհվել են հազարավոր մարդիկ. Խամենեի
Մահացել Է Նշանավոր Ճարտարապետ-Գիտնական Մուրադ Հասրաթյանը

17-01-2026 | 13:05

Մահացել է նշանավոր ճարտարապետ-գիտնական Մուրադ Հասրաթյանը

Նմանատիպ լուրեր