CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ306

«Սա իրավական աբսուրդի հերթական դրդևորումն է». Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբ

«Սա իրավական աբսուրդի հերթական դրդևորումն է». Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբ

«Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը հանդես է եկել նոր հայտարարությամբ։

Հայտարարությունում ասվում է. «Սամվել Կարապետյանի պաշտպաններին Վերաքննիչ քրեական դատարանից փոխանցվել է դատավոր Արմեն Դանիելյանի որոշումը:  Վերաքննիչ քրեական դատարանում Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի կալանքի բողոքարկման շրջանակում տեղի ունեցած ընթացակարգային էական խախտումների վերաբերյալ անդրադարձ կատարվել էր նախկինում ներկայացված հայտարարություններում և հստակ արձանագրվել էր, որ ամենացածր վարկանիշ ունեցող դատավորից արդարադատության ակնկալիքը բացակայում է:

Ցանկանում ենք մեջբերել նշյալ դատական ակտից հատված, որը վերաբերում է Սամվել Կարապետյանին մեղսագրվող արարքի հետ իբրև առնչվելու հիմնավոր կասկածի հերքմանը.  «Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բարձրացված հարցադրումները շատ ավելի խորն են… ինչին տվյալ դեպքում հիմնավոր կասկածի տեսանկյունից հնարավոր չէ անդրադառնալ...»:

Այսինքն ըստ դատարանի, քանի որ հարցադրումները հիմնավոր կասկածի հերքմանն ուղղված «խորն են», դրա համար ոչ թե արձանագրվում է հիմնավոր կասկածի բացակայությունը, այլ անփոփոխ է թողնվում դատական ակտը, առանց որևէ բովանդակային իրավական փաստարկ ներկայացնելու:

Հենց նման «իրավական» դատողությունների հետևանքով է, որ մասնագիտական հանրույթն արդար դատաքննության ակնկալիք նշված դատավորից չի ունենում, քանի որ սա իրավական աբսուրդի հերթական դրդևորումն է, և սույն գործի քաղաքական հետապնդում հանդիսանալու հերթական տվյալն է:

Ի թիվս այլ փաստարկների, որ սույն գործում ընդհանրապես առկա չէ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածին վերաբերելի որևէ տվյալ, կամ այն, որ մեղադրանքը հերքող Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի որոշումներն են վկայակոչվել, ուշագրավ է, որ Դատարանը, դրանց ընդհանրապես չանդրադառանալով, չի անդրադարձել նաև այն լայնորեն քննարկված հարցին, որ Գլխավոր դատախազի հաղորդումը չէր կարող դիտարկվել հիմնավոր կասկածի շրջանակում, առավել ևս, երբ այդ հաղորդումը չէր էլ կցվել նյութերին:

Դատավոր Արմեն Դանիելյանն, առանց որևէ իրավական վերլուծության կամ փաստարկի ներկայացման, պարզապես դատական ակտում նշելով ըստ «օբյեկտիվ դիտորդի»՝ գտել է, որ Առաջին ատյանի դատարանի հետևություններն իբր իրավաչափ են: Ինքնին իրավական տեսանկյունից արդարադատության բացակայության հստակ ցուցիչ է կամ ծաղր է իրավունքին, որ ակնհայտ բացարկման ենթակա դատավորը, ով մերժում է բացարկի միջնորդությունը, հղում է կատարում իբր «օբյեկտիվ դիտորդի»: 

Ուշագրավ է, որ Վերաքննիչ քրեական դատարանի ամենացածր վարկանիշ ունեցող Դատավորի կայացված դատական ակտի պատճառաբանությունները, թե ինչու Սամվել Կարապետյանը պետք է շարունակի 2025 թվականի հունիսի 18-ից մնալ կալանավորված, բաղկացած են պարզապես երկու էջից, այսինքն նվազագույն կերպով չեն պահպանվել դատական ակտի պատճառաբանվածության պահանջները: Միաժամանակ, քանի որ պարզ էր մասնագիտական հանրույթին, թե ինչ նպատակ էր հետապնդվում Դատախազի վերաքննիչ բողոքով, այն ևս մերժվել է:  

Հաջորդիվ կներկայացվեն նախատեսվող դատավարական գործողությունները, այդ թվում՝ հիշատակված դատավորի վերաբերյալ:

www.news.am

  • Լրահոս
  • Close
Ադրբեջանն Ու Թուրքիան Փոխադարձ Ռազմական Օգնություն Կցուցաբերեն Միմյանց․ Արդեն Պաշտոնապես

16-12-2025 | 15:27

Ադրբեջանն ու Թուրքիան փոխադարձ ռազմական օգնություն կցուցաբերեն միմյանց․ արդեն պաշտոնապես
Ռդ-Ն Մտադրություն Չունի Որևէ Զիջման Գնալու Դոնբասի, Նովոռոսիայի Կամ Ղրիմի Հարցում. Ռյաբկով

16-12-2025 | 15:25

ՌԴ-ն մտադրություն չունի որևէ զիջման գնալու Դոնբասի, Նովոռոսիայի կամ Ղրիմի հարցում. Ռյաբկով
Զելենսկու Հետ Բանակցություններից Հետո Եմ Առաջնորդները Ներկայացրել Են Ուկրաինայի Անվտանգության Երաշխիքների 6 Կետից Բաղկացած Ծրագիր

16-12-2025 | 15:23

Զելենսկու հետ բանակցություններից հետո ԵՄ առաջնորդները ներկայացրել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների 6 կետից բաղկացած ծրագիր
Հայաստանում Չի Կարող Լինել Նատօ-Ի Ներկայություն. Սարգիս Խանդանյան

16-12-2025 | 15:21

Հայաստանում չի կարող լինել ՆԱՏՕ-ի ներկայություն. Սարգիս Խանդանյան
Միրզոյանի Հետևից Քիչ Էր Մնում Ջուր Շփեին․ Ոչ Թե Եմ-Ի Արտգործնախարարների Հավաք Էր, Այլ Ոչ Պաշտոնական Նախաճաշ. Մամիջանյան

16-12-2025 | 14:36

Միրզոյանի հետևից քիչ էր մնում ջուր շփեին․ ոչ թե ԵՄ-ի արտգործնախարարների հավաք էր, այլ ոչ պաշտոնական նախաճաշ. Մամիջանյան
Ռուսաստանի Դեսպանատունը Թույլտվություն Է Ստացել Հանդիպելու Կարապետյանի Հետ. Ռդ Ագն

16-12-2025 | 14:32

Ռուսաստանի դեսպանատունը թույլտվություն է ստացել հանդիպելու Կարապետյանի հետ. ՌԴ ԱԳՆ
Խաղաղության Եվրոպական Հիմնադրամից Հայաստանին Աջակցություն Տրամադրելու Հարցում Կա Քաղաքական Համաձայնություն. Հհ Ագն Խոսնակ

16-12-2025 | 14:31

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու հարցում կա քաղաքական համաձայնություն. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Ժաննա Անդրեասյանը Հերթական Այցն Է Կատարել Հայոց Ցեղասպանության Հուշահամալիր

16-12-2025 | 13:30

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Tripp-Ը Շատ Ամուր Երաշխիքներ Է Տալիս Հայաստանին․ Ամն Դեսպան

15-12-2025 | 19:41

TRIPP-ը շատ ամուր երաշխիքներ է տալիս Հայաստանին․ ԱՄՆ դեսպան
Ուկրաինայի Նատօ-Ին Չանդամակցելու Վերաբերյալ Իրավաբանորեն Պարտավորեցնող Փաստաթուղթը Բանակցությունների Անկյունաքարն Է. Պեսկով

15-12-2025 | 19:38

Ուկրաինայի ՆԱՏՕ-ին չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը բանակցությունների անկյունաքարն է. Պեսկով
Հայաստանում Շարունակվում Է Արձանագրվել Սուր Շնչառական Վարակներով Պայմանավորված Հիվանդացության Ակտիվություն

15-12-2025 | 19:35

Հայաստանում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն
Պատմությունը Հաստատում Է՝ Հաղթում Է Ոչ Թե Թագավորի Կամքը, Այլ՝ Եկեղեցական Կանոնականությունը Եւ Սրբագործված Ավանդությունը. Տեր Արարատ Քահանա Պողոսյան

15-12-2025 | 19:33

Պատմությունը հաստատում է՝ հաղթում է ոչ թե թագավորի կամքը, այլ՝ եկեղեցական կանոնականությունը և սրբագործված ավանդությունը. Տեր Արարատ քահանա Պողոսյան
Արդեն 3-4 Օր Է՝ Ինձ Հանգիստ Չեն Տալիս. Առնո Բաբաջանյանի Արձանի Խեղճ Քանդակագործին Էլ Այնքան Բզկտեցին, Ինֆարկտ Ստացավ, Մահացավ. Լևոն Թոքմաջյան

15-12-2025 | 13:46

Արդեն 3-4 օր է՝ ինձ հանգիստ չեն տալիս. Առնո Բաբաջանյանի արձանի խեղճ քանդակագործին էլ այնքան բզկտեցին, ինֆարկտ ստացավ, մահացավ. Լևոն Թոքմաջյան
Այսպես Թե Այնպես՝ Ապագան Գալու Է, Այլ Հարց Է, Որ Մենք, Հայերս, Այն Պետք Է Բառի Ամենալավ Իմաստով Մերը Դարձնենք. Սամվել Կարապետյան

15-12-2025 | 13:43

Այսպես թե այնպես՝ ապագան գալու է, այլ հարց է, որ մենք, հայերս, այն պետք է բառի ամենալավ իմաստով մերը դարձնենք. Սամվել Կարապետյան
Երբ Ձախողված Վարչապետը Որոշում Է Եկեղեցու «Կանոնները»

15-12-2025 | 11:40

Երբ ձախողված վարչապետը որոշում է եկեղեցու «կանոնները»

Նմանատիպ լուրեր