
11-07-2025 | 15:46
Առաջիկա երկու շաբաթների ընթացքում Սահմանադրական փոփոխությունների խորհուրդը նիստ կհրավիրի, այսօր լրագրողներին ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Սահմանադրության նոր տեքստը, սակայն, դեռ ամբողջությամբ պատրաստ չէ։
«Տեքստի մշակմանն ուղղված գաղափարական հիմնադրույթների շուրջ պետք է քննարկումը տեղի ունենա, երբ ունենանք համապատասխան որոշումները՝ խորհրդի համաձայնության տեսքով, արդեն կլրամշակենք տեքստն ու կվերջացնեք»,- նշեց նա։
Նախարարի խոսքով՝ քննարկվելու է նաև Անկախության հռչակագրի վերաբերյալ հարցը։
«Բոլոր հարցերը պետք է խորհրդի հետ քննարկման առարկա դառնան»,- նշեց Գալյանը։
www.aysor.am