08-12-2024 | 15:58
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր դիմել է երկրի Սահմանադրական դատարան՝ հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքները չեղարկելու հայցով։ «Դատարան ներկայացված փաստաթղթում խոսվում է սահմանադրական իրավունքներից երկուսի խախտման մասին», – նշել է դատարանում նախագահի շահերը ներկայացնող փաստաբան Էկա Բեսելիան։ «Առաջին սկզբունքը, որ խախտվել է ընտրությունների համընդհանուր բնույթն է։
Արտերկրում ապրող մեր քաղաքացիներին արգելել էին մասնակցել ընտրություններին։ Երկրորդ սկզբունքը՝ քվեարկության գաղտնիությունն է։ Այս սկզբունքի խախտման բազմաթիվ ապացույցներ են առկա։ Դա ևս սահմանարդական չափանիշների խախտում է», – նշել է փաստաբանը։
www.aravot.am