
09-02-2025 | 12:32
Ռուսաստանի արվեստների ակադեմիայի Նախագահության նիստի որոշմամբ նկարիչ Սամվել Ռոբերտի Մաթոսյանը ընտրվել է Ակադեմիայի պատվավոր անդամ:
Ակադեմիայի պրեզիդենտ Զուրաբ Ծերեթելին հանդիսավոր պայմաններում Սամվել Մաթոսյանին հանձնեց Ակադեմիայի թիկնոց-ռեգալիաները:
Ռուսաստանի արվեստների ակադեմիան գիտությունների պետական ակադեմիա է, ՌԴ բարձրագույն ստեղծագործական և գիտական հաստատություն, որը միավորում է կերպարվեստի, դեկորատիվ արվեստի և ճարտարապետության գործիչներին:
Ակադեմիայի մամուլի ծառայություն