CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ375

«Սարդը» գնո՞ւմ է, թե՞ պարզապես տեղափոխվում. ի՞նչ է սպասվում Երևանի սիրված քանդակին․ Լուսանկարներ

«Սարդը» գնո՞ւմ է, թե՞ պարզապես տեղափոխվում. ի՞նչ է սպասվում Երևանի սիրված քանդակին․ Լուսանկարներ

Երևանում տեղադրված յուրաքանչյուր քանդակ իր շուրջ ձևավորում է պատմություն, հաղորդում մթնոլորտ ու երբեմն դառնում քաղաքի դեմքի մի մասը։ Այդպիսին էր նաև «Սարդը»՝ քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Արա Ալեքյանի աշխատանքը, որը տարիներ շարունակ իր տեղն էր գտել «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում։

«Սարդը» վաղուց էր դարձել ոչ միայն արվեստի գործ, այլև սիրված վայր երևանցիների, զբոսաշրջիկների ու երեխաների համար։ Սակայն Ազնավուրի հուշարձանի տեղադրմամբ՝ հրապարակը ենթարկվեց փոփոխության, և որոշվեց, որ «Սարդը» պետք է հեռանա։

Ի՞նչ ճակատագիր է սպասում քանդակին, կլքի՞ արդյոք Հայաստանը, թե՞ պարզապես նոր «ցանց» կգծի քաղաքի մեկ այլ հատվածում։ Aysor.am-ի հետ զրույցում այս հարցերին պատասխանել է քանդակի հեղինակը՝ Արա Ալեքյանը։

«Երբ որոշվել էր, որ «Մոսկվա» կինոթատրոնի բակում պետք է Շառլ Ազնավուրի արձանը տեղադրվի, արդեն ներկայացվել էր, որ «Սարդը» պետք է այդտեղից հանվի»,- ասաց Արա Ալեքյանը։

Նրա խոսքով՝ սկզբում իրեն տեղեկացրել էին, որ Ազնավուրի արձանի բացումը նախատեսված է 2024 թվականի հոկտեմբերին։ Իսկ Ալեքյանը, սովորաբար, հունվար-սեպտեմբեր ամիսներին մեկնում է ԱՄՆ՝ երեխաների մոտ, սեպտեմբերին վերադառնում.

«Դե հույս ունեի, որ բավարար ժամանակ կունենամ «Սարդը» պատշաճ կերպով տեղափոխելու համար։ Բայց հոկտեմբերն էլ, նոյեմբերն էլ անցան, բացումը չեղավ։ Իսկ «Սարդը» ես պետք է տեղափոխեի, որ չվնասվեր»։

Մի քանի շաբաթ առաջ քանդակագործին զանգահարել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետը՝ տեղեկացնելով, որ «Սարդը» պետք է հեռացվի Ազնավուրի անվան հրապարակից՝ շանսոնյեի հուշարձանը տեղադրելու նպատակով։

«Ասաց, թե ուզում են տեղափոխել Հյուսիսային պողոտա։ Ասաց նաև, որ ճիշտ կլինի՝ ես էլ նայեմ, թե որտեղ կուզեի տեղափոխվեր «Սարդը»։ Ասել եմ՝ խնդիր չկա, բայց քանի որ երկրում չեմ, ընկերներիս կխնդրեմ օգնել տեղաշարժման հարցում, որպեսզի քանդակը չվնասվի։ Այդպես էլ եղավ։ Տեղափոխել են Նկարիչների միության մոտ։ Մնում է՝ ես գամ, արդեն որոշենք, թե ուր ենք տեղափոխում «Սարդին»»։

Հարցին՝ արդյոք համակերպվա՞ծ է քանդակագործն այն փաստի հետ, որ քանդակը այլևս կենտրոնում չի լինելու՝ Արա Ալեքյանը պատասխանեց՝ խնդիր չի տեսնում։

«Իհարկե, բարդ է տեղափոխելը, բայց ինձ համար՝ ոչ։ Քանի որ ես եմ հավաքել «Սարդը», գիտեմ, թե որտեղից պետք է կտրեմ, ոնց հավաքեմ, որ այն չվնասվի։ Պարզապես պետք է այնպիսի տեղում տեղադրվի, որ մարդկանց էլ վնաս չտա, մարդկանց հոսք կա այդտեղ, չկպնեն՝ վնասեն իրենց»։

Նա նշեց՝ իրեն վատ չի զգում, որովհետև պատրաստ էր նման տարբերակի։ Ինչ վերաբերում է Շառլ Ազնավուրի արձանին՝ այն դեռ չի տեսել։

«Տարբեր կարծիքներ լսել եմ, կարդացել, բայց քանի դեռ չեմ տեսել, ոչինչ չեմ կարող ասել»։

Արա Ալեքյանը վստահեցրեց՝ «Սարդը» չի լքի Հայաստանը։ Այն պարզապես տեղափոխվելու է։

Իսկ երևանցիները, գուցե, շուտով կրկին հանդիպեն քանդակագործի նոր աշխատանքի.

«Ճիշտն ասած՝ ուզում եմ նոր, մեծ գործ անել։ Կգամ, կտեսնենք»։

www.aysor.am 

  • Լրահոս
  • Close
Մահացել Է Նշանավոր Ճարտարապետ-Գիտնական Մուրադ Հասրաթյանը

17-01-2026 | 13:05

Մահացել է նշանավոր ճարտարապետ-գիտնական Մուրադ Հասրաթյանը
Չենք Կարծում, Որ Անհրաժեշտ Է Քաղաքականացնել Առանձին Գործերը. Եմ Դեսպանը՝ Բանտարկյալների Մասին

17-01-2026 | 13:03

Չենք կարծում, որ անհրաժեշտ է քաղաքականացնել առանձին գործերը. ԵՄ դեսպանը՝ բանտարկյալների մասին
Տեղի Է Ունեցել Հհկ Գործադիր Մարմնի Նիստը․ Քննարկել Են Տարածաշրջանային Վերջին Զարգացումները, Ներքաղաքական Օրակարգի Հարցեր

17-01-2026 | 13:02

Տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը․ քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները, ներքաղաքական օրակարգի հարցեր
Սամվել Կարապետյանի Նկատմամբ Կիրառվեց Տնային Կալանք․ Հրապարակային Խոսքի Սահմանափակումը Վերացվեց․ Արամ Վարդևանյան

17-01-2026 | 12:57

Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք․ հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվեց․ Արամ Վարդևանյան
Դանիան Ի Վիճակի Չէ Վերահսկել Գրենլանդիան․ Սպիտակ Տուն

17-01-2026 | 12:56

Դանիան ի վիճակի չէ վերահսկել Գրենլանդիան․ Սպիտակ տուն
Ռուբեն Վարդանյանի Գործով Որոշակի Չափով Գործընթացի Ձգձգման Միտումներ Կան. Սիրանուշ Սահակյան

17-01-2026 | 12:55

Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործընթացի ձգձգման միտումներ կան. Սիրանուշ Սահակյան
Հացադուլ, Օր 9-Րդ. Առողջությանս Հետ Կապված Խնդիրների Մասին. Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան

17-01-2026 | 12:54

Հացադուլ, օր 9-րդ. Առողջությանս հետ կապված խնդիրների մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան
Հայաստանում Այսօր Լռության Գործիքը Բանտն Է. Անտեսելով Բամբասանքների, Շանտաժների Ու Սպառնալիքների Ահեղ Շղթան՝ Շարունակում Եմ Հավատարիմ Մնալ Հայոց Հայրապետին. Թովմաս Առաքելյան

17-01-2026 | 12:53

Հայաստանում այսօր լռության գործիքը բանտն է. անտեսելով բամբասանքների, շանտաժների ու սպառնալիքների ահեղ շղթան՝ շարունակում եմ հավատարիմ մնալ Հայոց Հայրապետին. Թովմաս Առաքելյան
Ուկրաինան Խաղաղության Համար Խոչընդոտ Չի Եղել Եւ Չի Լինի. Զելենսկին Արձագանքել Է Թրամփի Հայտարարությանը

16-01-2026 | 15:14

Ուկրաինան խաղաղության համար խոչընդոտ չի եղել և չի լինի. Զելենսկին արձագանքել է Թրամփի հայտարարությանը
Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Թեմի Առաջնորդ Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը Միացել Է «Եկեղեցու Բարենորոգման» Օրակարգին

16-01-2026 | 14:58

Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը միացել է «եկեղեցու բարենորոգման» օրակարգին
Կոմպոզիտոր Հանս Ցիմերը Կհեղինակի «Հարրի Փոթեր» Սերիալի Սաունդթրեքը

16-01-2026 | 14:49

Կոմպոզիտոր Հանս Ցիմերը կհեղինակի «Հարրի Փոթեր» սերիալի սաունդթրեքը
Վլադիմիր Պուտինը Եւ Բենիամին Նեթանյահուն Հեռախոսով Քննարկել Են Մերձավոր Արևելքում Եւ Իրանում Տիրող Իրավիճակը. Կրեմլ

16-01-2026 | 14:40

Վլադիմիր Պուտինը և Բենիամին Նեթանյահուն հեռախոսով քննարկել են Մերձավոր Արևելքում և Իրանում տիրող իրավիճակը. Կրեմլ
Կան Ուսուցիչներ, Ովքեր Պատգամավորներից Ավելի Շատ Գումար Են Ստանում. Դուք Ուզո՞Ւմ Եք, Որ Եթե Ինչ Որ Զանգված Աղքատ Է, Մնացածն Էլ Աղքատ Լինե՞Ն. Ալեն Սիմոնյան

16-01-2026 | 14:37

Կան ուսուցիչներ, ովքեր պատգամավորներից ավելի շատ գումար են ստանում. դուք ուզո՞ւմ եք, որ եթե ինչ որ զանգված աղքատ է, մնացածն էլ աղքատ լինե՞ն. Ալեն Սիմոնյան
Սամվել Կարապետյանին Կրկին Կտեղափոխեն Աած Մեկուսարան

16-01-2026 | 14:25

Սամվել Կարապետյանին կրկին կտեղափոխեն ԱԱԾ մեկուսարան
Ստեփան Ասատրյանի Եւ Արամայիս Թախմազյանի Կատարած Ոչ Մի «Արարողություն» Վավերական Չէ. Արագածոտնի Թեմ

16-01-2026 | 13:37

Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի կատարած ոչ մի «արարողություն» վավերական չէ. Արագածոտնի թեմ

Նմանատիպ լուրեր