CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ38

Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը

Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը

Ռուսաստանի հայերի միության խորհրդի ընդլայնված նիստի բանաձևը

Մենք՝ Ռուսաստանի հայերի միության խորհրդի ընդլայնված նիստի մասնակիցներս՝ ՌԴ բոլոր տարածաշրջանները ներկայացնող աշխարհի ամենամեծ հայկական կազմակերպության տարածաշրջանային և տեղական բաժանմունքների ղեկավարները (Մոսկվա, Մոսկվայի մարզ, Կրասնոդարի երկրամաս, Կեմերովո, Ստավրոպոլ, Ուլյանովսկ, Օմսկ, Նովոսիբիրսկի մարզ, Տուլա, Յարոսլավլ, Կամչատկա, Նիժնի Նովգորոդ, Բրյանսկ, Տամբով, Իվանովո, Վորոնեժ, Սարատով, Թաթարստան, Բաշկրտոստան և այլն), հայկական մի շարք ազգային-մշակութային միավորումների ղեկավարները (Հայ դատ, Ջավախքյան սփյուռք, «Արարատ», Ռուսաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիների ասոցիացիա և այլն), հոգևորականության ներկայացուցիչները, հայկական գիտակրթական, մշակութային, զինվորական, դիվանագիտական, երիտասարդական, մարզական կազմակերպությունների ներկայացուցիչները, քննարկելով Հայաստանում տիրող իրավիճակը, ՀՀ իշխանությունների կողմից տարվող քաղաքականության հետևանքով նրա գոյությանը սպառնացող վտանգները, որոնք բերում են

·         Երկրի ինքնիշխանության կորստի և ազգային արժեքների անշրջելի վնասների՝ հրաժարվելով «Հայաստան-Արցախ- Սփյուռ» եռամիասնությունից

·         Հայ-ռուսական հարաբերությունների նպատակադրված վատթարացմանը, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում, երբ բացակայում են Հայաստանի անվտանգությունն ապահովող այլ գործուն մեխանիզմներ, որով ճանապարհ է հարթվում Բաքվի կողմից հետագա ագրեսիայի համար

·         Տարածքային կորուստների և անվտանգության համակարգի դեգրադացիայի, որն ապագայում ավելի կբարդացնի անվտանգության ամրապնդումը

·         Դարերի ընթացքում Հայաստանի և հայերի նկատմամբ՝ անկախ նրանց ապրելու երկրներից, ստեղծված դրական համբավի ոչնչացմանը՝ հասարակության մեջ բաժանարար գծեր դնելով, ինչպես նաև հոգևոր և աշխարհիկ ավանդական ինստիտուտների արժեզրկմանը:

Աջակցություն ենք հայտնում Հայաստանում սկսված, կառավարության կողմից տարվող ստորացուցիչ համաձայնվողական քաղաքականությունը սրբելու գործընթացին: Կոչ ենք անում հայկական բոլոր  հասարակական-քաղաքական ինստիտուտներին, Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցներին՝ միավորել բոլոր հնարավորություններն ու ջանքերը՝ օժանդակելու Բագրատ արքեպիսկոպոսին՝ որպես առաջնորդի, ով ստանձնել է «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժման պատասխանատու առաքելությունը:

Խորհրդանշական է, որ հնագույն քրստոնեա ժողովրդի հաղորդությունը կատարվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղցու շուրջ համախմբմամբ, որը բոլոր ժամանակներում կանգնած է եղել մեր ինքնության պահպանման և հայ ազգային ազատագրական պայքարի առաջնագծում:

Փաշինյանի կառավարման տարիներին եղել են բոլոր պայմանները՝ ամրապնդել երկրի պաշտպանունակությունը, օգտագործել ընձեռնված տնտեսական հնարավորությունները, ակտիվ աշխատել միջազգային կառույցներում, այլ ոչ թե փչացնել հարաբերությունները Հայաստանի բարեկամների և դաշնակիցների, Սփյուռքի հետ՝ նոր բարեկամների կամ դաշնակիցների հետ որևէ պայմանագրերի և համաձայնագրերի բացակայության պայմաններում: Բայց նրա իշխանությունը, «խաղաղության օրակարգի» քողածածկույթի տակ, տարել է բոլորովին այլ քաղաքականություն: Եվ այսօր այն մատնված է անգործության, երբ խոսքը վերաբերվում է ազգային շահերին, սահմանների և ադրբեջանական զորքի կողմից ավելի քան երեսուն օկուպացված բնակավայրերի պաշտպանությանը: Ընդ որում՝ նախանձելի ակտիվությամբ պայքարում է սեփական ժողովրդի դեմ:

Փաշինյանի կառավարությունը չի մտածում իր ժողովրդի մասին, երբ ցուցադրաբար հակառուսական գիծ է վարում, թեև լավ հասկանում է, թե Հայաստանի քաղաքացիների բարեկեցությունն ինչպես է պայմանավորված Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերություններով՝ էներգակիրներ, հացահատիկ, մասնավոր տրանսֆերտներ և այլ:

Օգտվելով նրանից, որ հայերն աշխարհի ամենախաղաղասեր ժողովուրդներից մեկն են՝ Հայաստանի իշխանությունները մարդկանց գիտակցության մեջ մանիպուլատիվ միջոցներով ներակում են «կեղծ» օրակարգ, անտեսելով այն փաստը, որ նույն Ադրբեջանն այլ քաղաքականություն է առաջ տանում: Արցախում, հրապարակային ցինիզմով էթնիկ զտում իրականացնելով և մինչ օրս գերության մեջ պահելով մեր հայրենակիցներին, այդ թվում՝ ԼՂՀ նախկին բարձրագույն ղեկավարությանը, Ալիևն այսօր բուն Հայաստանի բնակիչներին է սպառնում տեղահանել իրենց տարածքներից և տներից, պարծենում է, թե Փաշինյանի հետ երկխոսության ընթացքում խոսքի իրավունքը Բաքվինն է, որին՝ «առաջին իսկ պահանջի դեպքում՝ չորս գյուղ է վերադարձվում» և հայտարարում է, թե «այդպես է լինելու նաև հետագայում»:

Փաշինյանը, ի պատասխան, միայն լռում է, իսկ սեփական ժողովրդին սպառնում է պատերազմի հեռանկարով: Նա, պարտվելով պատերազմում և կապիտուլացիա ստորագրելով, անկարող լինելով կասեցնել կամ պատասխանել Ալիևի ագրեսիվ հռետորաբանությանը, իր համաձայնվողականությամբ, բանակցությունների ժամանակ հայ ժողովրդի շահերն արժանավայել ներկայացնելու տկարությամբ մեզ տանում է ոչ թե խաղաղության, այլ՝ մետեցնում է նոր պատերազմի և նոր զիջումների:

Հարավային Կովկասում, որտեղ խաղաղության են ձգտում տեղի բոլոր ժաղովուրդները, խաղաղության մասին կարելի կլինի խոսել միայն այն բանից հետո, երբ Երևանում իշխանության գան նոր, առողջ ուժեր և առաջնորդներ: Եվ որքան շուտ Փաշինյանը հրաժարական տա, այնքան մեր պետությունն ու ժողովրդը քիչ կորուստներով կհաղթահարեն այս իրավիճակը, այնքան իրատեսական կլինի երկրում և տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման հեռանկարը:

Մենք դիմում ենք Հայաստանի իշխանություններին և ուժային կառույցների ներկայացուցիչներին՝ ձեռնպահ մնալ անհնազանդության խաղաղ գործողությունների մասնակիցների, այդ թվում՝ լրագրողների նկատմամբ անթույլատրելի ուժային մեթոդների և սպառնալիքների կիրառումից: Այդ մարդիկ, առանց այդ էլ ստորացված ու ճնշված՝ վերջին տարիներին Հայաստանում և Արցախում տեղի ունեցած գործընթացներից, այսօր ստիպված են դուրս գալ խաղաղ ցույցերի՝ բարձր դասելով երկրի շահերը  և իրենց զավակների ապագան: Դուք նույնպես ամեն ինչ արեք, որպեսզի ձեր զավակները կարողանան հպարտությամբ նայել իրենց հայրենակիցների աչքերին, այլ ոչ թե ամոթից հայացքները թեքեն:

Նաև նախազգուշացնում ենք տարատեսակ զանգվածային լրատվամիջոցներին՝ սկսած տարբեր բլոգերներից և տելեգրամ ալիքներից, մինչև ինտերնետ կայքեր, այլ էլեկտրոնային և տպագիր լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, նրանց կողմից կեղտոտ տեխնոլոգաների միջոցով, զրպարտությամբ, վիրավորանքով և այլ հակահասարակական գործողություններով հասարակությանը մոլորության մեջ գցելու անթույլատրելիության մասին:

Մենք համոզված ենք, որ միայն մեր համախմբումը կարող է կասեցնել յուրաքանչյուր հայի համար կործանարար այս գործընթացները և վերականգնել բարձր ինտելեկտուալ ու մարդկային կարողություններ ունեցող ազգի համբավը:

Մենք Ճշտի և Արդարության կողմից ենք:

Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը:

(ընդունվել է միաձայն՝ 2024թ. մայիսի 14, Մոսկվա, «Պրեզիդենտ հոթել»)

  • Լրահոս
  • Close
Գերմանիայի Կանցլերն Ասել Է, Որ Կցանկանար Զրուցել Պուտինի Հետ

15-06-2024 | 22:54

Գերմանիայի կանցլերն ասել է, որ կցանկանար զրուցել Պուտինի հետ
Երվանդ Քոչարի Թողած Ժառանգությունը Հայաստանյան Մշակույթը Բարձրացնում Է Համաշխարհային Մակարդակի

15-06-2024 | 22:46

Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը հայաստանյան մշակույթը բարձրացնում է համաշխարհային մակարդակի
Մայր Աթոռում Կատարվեց Սարկավագների Ընծայման Կարգը

15-06-2024 | 22:37

Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը
Ախալքալաքում Վրացերենի Իմացությունը Դեռ Մարտահրավեր Է

15-06-2024 | 22:33

Ախալքալաքում վրացերենի իմացությունը դեռ մարտահրավեր է
Վրաստանի Կեկելիձեի Ձեռագրերի Ինստիտուտի Տնօրեն Ներկայացրել Է Վրաստանում Պահվող Հայկական Ձեռագրերի Մասին Նյութեր

15-06-2024 | 22:31

Վրաստանի Կեկելիձեի ձեռագրերի ինստիտուտի տնօրեն ներկայացրել է Վրաստանում պահվող հայկական ձեռագրերի մասին նյութեր
Հունիսի 17-Ին՝ Ժամը 18։30-Ին, Բաղրամյան-Դեմիրճյան Խաչմերուկում Հանրահավաք Է Լինելու

15-06-2024 | 19:37

Հունիսի 17-ին՝ ժամը 18։30-ին, Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հանրահավաք է լինելու
Անահիտ Մանասյանը Հեռախոսազրույց Է Ունեցել Երևանում Բողոքի Ակցիայի Ժամանակ Ձեռքի Եւ Մարմնի Այլ Հատվածներում Վնասվածքներ Ստացած Եսայի Քարամյանի Կնոջ Հետ

15-06-2024 | 09:19

Անահիտ Մանասյանը հեռախոսազրույց է ունեցել Երևանում բողոքի ակցիայի ժամանակ ձեռքի և մարմնի այլ հատվածներում վնասվածքներ ստացած Եսայի Քարամյանի կնոջ հետ
Չինաստանը Խիստ Դժգոհություն Է Հայտնել Թուրքիային

15-06-2024 | 08:09

Չինաստանը խիստ դժգոհություն է հայտնել Թուրքիային
Թուրքիան Որոշել Է Փակել Չինական Մեքենաների Շուկան

15-06-2024 | 08:08

Թուրքիան որոշել է փակել չինական մեքենաների շուկան
Հհ Ագն-Ն Բողոքի Նոտա Է Հղել Բելառուսին

14-06-2024 | 16:32

ՀՀ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Բելառուսին
Խաչատրյանի Անվան 20-Րդ Միջազգային Մրցույթում Առաջին Մրցանակը Ստացել Է Ճապոնիան Ներկայացնող Ջութակահար Տոմոտակա Սեկին

14-06-2024 | 14:42

Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթում առաջին մրցանակը ստացել է Ճապոնիան ներկայացնող ջութակահար Տոմոտակա Սեկին
Դատապարտում Ենք Հունիսի 12-Ին Հհ Ազգային Ժողովում Տեղի Ունեցած Զազրելի Քաշքշուկը. Ֆիլմադրողների Համահայկական Ֆեդերացիա

14-06-2024 | 11:36

Դատապարտում ենք հունիսի 12-ին ՀՀ Ազգային Ժողովում տեղի ունեցած զազրելի քաշքշուկը. Ֆիլմադրողների Համահայկական Ֆեդերացիա
Թրամփը Հայտարարել Է Պուտինի Հետ Լավ Հարաբերությունների Մասին

14-06-2024 | 11:33

Թրամփը հայտարարել է Պուտինի հետ լավ հարաբերությունների մասին
Բայդենն Ասել Է, Որ Ամն-Ը Հավանություն Չի Տվել Իր Զենքով Ռուսական Տարածքի Խորքերը Հարվածելուն

14-06-2024 | 11:31

Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ը հավանություն չի տվել իր զենքով ռուսական տարածքի խորքերը հարվածելուն
Հայ Երաժիշտները Մասնակցում Են Moscow Jazz Festival-Ին

14-06-2024 | 10:44

Հայ երաժիշտները մասնակցում են Moscow Jazz Festival-ին

Նմանատիպ լուրեր

Գերմանիայի կանցլերն ասել է, որ կցանկանար զրուցել Պուտինի հետ

Միջազգային լուրեր

Calendar15-06-2024

Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը հայաստանյան մշակույթը բարձրացնում է համաշխարհային մակարդակի

Մշակութային լուրեր

Calendar15-06-2024

Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը

Լուրեր

Calendar15-06-2024

Ախալքալաքում վրացերենի իմացությունը դեռ մարտահրավեր է

Լուրեր

Calendar15-06-2024

Վրաստանի Կեկելիձեի ձեռագրերի ինստիտուտի տնօրեն ներկայացրել է Վրաստանում պահվող հայկական ձեռագրերի մասին նյութեր

Մշակութային լուրեր

Calendar15-06-2024

Հունիսի 17-ին՝ ժամը 18։30-ին, Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հանրահավաք է լինելու

Լուրեր

Calendar15-06-2024

Անահիտ Մանասյանը հեռախոսազրույց է ունեցել Երևանում բողոքի ակցիայի ժամանակ ձեռքի և մարմնի այլ հատվածներում վնասվածքներ ստացած Եսայի Քարամյանի կնոջ հետ

Լուրեր

Calendar15-06-2024

Չինաստանը խիստ դժգոհություն է հայտնել Թուրքիային

Միջազգային լուրեր

Calendar15-06-2024