12-01-2026 | 16:15
1991 թվականի սեպտեմբերի 21--ին հայ ժողովուրդը համաժողովրդական հանրաքվեով իր «Այո»-ն ասաց անկախությանը և հաստատեց դարեր շարունակ փայփայված իղձը՝ ապրել անկախ, ժողովրդավարական և ինքնիշխան պետությունում։ Հանրաքվեին մասնակցեց քաղաքացիների ճնշող մեծամասնությունը, և միասնությամբ կայացվեց մեր ժամանակների ամենակարևոր որոշումը՝ վերականգնել անկախ պետությունը։
Անկախությունը մեր ներկայի և ապագայի ուղենիշն է, այն արժեքը, որի շնորհիվ կարող ենք կառուցել հզոր հայրենիք, ամրապնդել մշակույթն ու կրթությունը, պաշտպանել մեր իրավունքներն ու ինքնությունը։
Հայաստանի անկախության օրը ոչ միայն ազգային տոն է, այլև պարտավորություն՝ մեր նախնիների պայքարի և զոհողությունների հանդեպ։
Թեքեյան Մշակութային Միությունը վստահ է, անկախության ոգին շարունակելու է առաջնորդել մեզ։ Այն միշտ վառ կմնա մեր սրտերում՝ զորացնելով ազգային միասնությունը, ոգեշնչելով ապագա սերնդին, ուղղորդելով հայրենիքը դեպի խաղաղություն։