08-12-2024 | 15:58
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդունել է Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանին։
Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ նրանք քննարկել են ռուս-հայկական հարաբերությունների և տարածաշրջանային օրակարգի որոշ հարցեր։ Սերգեյ Լավրովը շնորհավորել է Գուրգեն Արսենյանին դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ աշխատանքում՝ ի նպաստ երկու երկրների միջև դաշնակցային կապերի ամրապնդման:
Նյութն ամբողջությամբ՝ https://www.azatutyun.am/a/lavrovn-yndounel-e-hayastani-despanin/33146609.html