08-12-2024 | 15:58
Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ թեև իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է մնալ բարդ, այդուհանդերձ, Մոսկվան իրավիճակի բարելավման նախադրյալներ է տեսնում։
Սերգեյ Շոյգուն այդ մասին ասել է Մոսկվայում ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստի ժամանակ։
«Ինչ վերաբերում է տարածաշրջանային անվտանգությանը Հարավային Կովկասում, ապա իրավիճակը շարունակում է մնալ բարդ, սակայն դրա բարելավման նախադրյալները կան։ Դրան խոչընդոտում են արտաքին խաղացողները, առաջին հերթին՝ արևմտյան երկրները, որոնք, մեղմ ասած, ոչ բարյացկամ նպատակներ են հետապնդում։ Սա կրկին հաստատում է այն թեզը, որ տարածաշրջանային խնդիրներին անհրաժեշտ են տարածաշրջանային լուծումներ»,- ասել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարը։
Մոսկվայում կայացած Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանը Հայաստանը ներկայացրել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը։
www.armenpress.am