03-10-2024 | 18:54
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է Բեռլինի սիմֆոնիկ նվագախումբը։ Ելույթից հետո Սմբատյանը ինստագրամյան և ֆեյսբուքյան էջերում կիսվել է․
«Մեծ բավականություն էր ղեկավարել Բեռլինի սիմֆոնիկ նվագախումբը Բեռլինի ֆիլհարմոնիայի պատմական համերգասրահում։
Շնորհավորում եմ նվագախմբին և մենակատար Նիկիտա Մնդոյանցին երեկվա հրաշալի ելույթի առիթով»։
Հիշեցնենք, որ Սերգեյ Սմբատյանը և նրա հայրը՝ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը, 2 ամսով կալանավորվել էին։ Նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի խարդախության համար։
Սերգեյ Սմբատյանը 100 միլիոն գրավի դիմաց սեպտեմբերի 12-ին ազատ է արձակվել։
Սերգեյ Սմբատյանի ազատ արձակման համար մոտ 100 արվեստագետ հանդես է եկել բաց նամակով։