06-11-2024 | 20:50
Գիտնականները գերհոսուն հելիումում ստեղծել են հսկա քվանտային պտտահողմ, որն առաջին անգամ նմանակում է սև խոռոչը:
Nature-ի հոդվածում նշվում է, որ հետազոտությունն իրականացրել է Նոթինգհեմի համալսարանը՝ Լոնդոնի Քինգս քոլեջի և Նյուքասլի համալսարանի հետ համատեղ։
Թիմը ստեղծել է հսկա պտտահողմ գերհոսուն հելիումի ներսում, որը սառեցվել է մինչև հնարավոր ամենացածր ջերմաստիճանը: Այդ նպատակով կիրառվել է մի քանի լիտր գերհոսուն հելիում պարունակող կրիոգեն համակարգ՝ 271 աստիճան Ցելսիուսից ցածր ջերմաստիճանում: