CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ311

Շահագործելով պատերազմի ուրվականը…

Շահագործելով պատերազմի ուրվականը…

Օրվա ներքաղաքական գլխավոր թեմաները երեքն են՝ Գյումրիի քաղաքային ընտրություններ, գերեվարված պատանդների ազատարձակման հարց եւ «Խաղաղության պայմանագիր»:

Երեքն էլ անցնում են (օգտագործենք դատաիրավական տերմինը) նույն գործով՝ իշխանությունը ամեն գնով ձեռքում պահելու տրամաբանությամբ, հակաօրինական, հակասահմանադրական, բռնատիրական մեթոդներով: Գյումրիում՝ գործադիր իշխանության կողմից ամենակոպիտ միջամտություններով, Բաքվի բանտում գտնվող մեր պատանդների նկատմամբ ազգային ու մարդկային պարտականությունների չկատարմամբ, իսկ Ալիեւի բռնապետության հետ այսպես կոչված «խաղաղության» բանակցություններում՝ զիջողականությամբ,  ստրկամտությամբ:

Գյումրիի քաղաքային ընտրություններին անդրադառնալու առիթ դեռ կունենանք, բայց մինչ այդ զգուշացնենք ընդդիմադիր թեկնածուներին, որ «Քաղպայմանագիրն» ամեն ինչ անելու է, ներառյալ ծեծուջարդը եւ մյուս խժդժությունները, Հայաստանի 2-րդ քաղաքի բանալիները ձեռքին պահելու ուղղությամբ, որպես մոդել կրկնելու գնով 3-րդ քաղաքի՝ Վանաձորի օրինակը, օգտագործելով նաեւ, ինչպես միշտ, իր սիրելի՝ «պատերազմի» ուրվականը…

Ինչ վերաբերում է հաջորդ՝ պատանդների ազատարձակման խնդրին, հակառակ ԱԺ նախագահի պնդումներին, թե, իբր, նրանց հարցով զբաղվում են դիվանագիտական խորհրդապահության պայմաններում, ինչպես որ, իբր, զբաղվել են 44-օրյա պատերազմի 150 գերիների ազատման հարցում, մեր գերիները մնում են ադրբեջանական դատարանի ողորմածության տակ: Սկզբից եւեթ ակնհայտ էր բոլորիս համար, որ գործող իշխանությունը դեմ է նրանց ազատարձակմանը, նույնիսկ այդ պահանջի արծարծմանը: Գերիների ազատությունը եւ ողջ-առողջ վերադարձը իշխանավորների ու նրանց պարագլխի համար մեծ գլխացավանք կլինի: Եվս առավել՝ կզինաթափի իշխանավորներին, նրանց կզրկի պատերազմի ուրվականի օգտագործման հնարավորությունից, եւ ոչ միայն նրանց, այլեւ Ալիեւին, որ Փաշինյանի հետ համատեղ շարունակում է վախեցնել մեր ժողովրդին:

Գալով 3-րդ խնդրին՝ այսպես կոչված «Խաղաղության պայմանագրին», որն այս օրերին երկուստեք՝ իշխանության եւ ընդդիմության միջեւ եւ անդին քննարկվող, շեփորվող ու փնովվող գլխավոր հարցն է դարձել, ստորագրվելու դեպքում դառնալու է աղետ, Կարսի պայմանագրի նման երկար տասնամյակներ ափսոսանքի, զղջումի, անեծքի ու դատապարտման առարկա: Իշխանախումբն այն ներկայացնում է որպես իր իսկ ստեղծած անելից երկիրը դուրս բերելու, պատերազմից խուսափելու, կախարդական խաղաղությանը հասնելու միակ ու վերջին միջոց, սակայն, մյուս կողմից, կրկին «խրոհրդապահաբար», առանց դրա կետերը, հնարավոր գաղտնի կցուրդներն ու հավելվածները հրապարակելու, ոտնատակ տալով ՀՀ Սահմանադրությունն ու մասնավորապես նրա թիվ 230 հոդվածով նախատեսվող անփոփոխելի հոդվածները:

Պայմանագրի արդեն համաձայնեցված կետերը չի հրապարակում նաեւ, հավանաբար կրկին «խորհրդապահական» փոխհամաձայնությամբ, Բաքուն, որ, միաժամանակ, հակառակ հայկական կողմի շեփորահարությանը, չի հաստատում բանակցությունների ավարտը: Ընդհակառակն, գրեթե ամեն օր նոր պայմաններ է առաջադրում, որոնցից վերջինը պահանջն է անվանացանկերի այն ազատամարտիկների, պետական-քաղաքական ու ռազմական ղեկավարների, որոնք ազատագրել են Արցախը եւ հնարավոր է կրկի՛ն ազատագրեն…
Եվ այս ամենը տեղի է ունենում պատերազմի սպառնալիքի ու դրանից խուսափելու խաբեության պայմաններում, անկասկած՝ երկու կողմերի, թերեւս, նաեւ 3-րդ, 4-րդ եւ այլ կողմերի միջեւ փոխհամաձայնությամբ: Միշտ՝ խորհրդապահաբար, այսինքն՝ գաղտնի:

Հայրենիքի  խաղաղության համար զինվել է պետք, նույնիսկ ուրվականների դեմ:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

  • Լրահոս
  • Close
Մենք Կարգավորել Ենք 8 Պատերազմ, Կկարգավորենք Նաև Ռուս-Ուկրաինականը. Թրամփ

05-12-2025 | 14:46

Մենք կարգավորել ենք 8 պատերազմ, կկարգավորենք նաև ռուս-ուկրաինականը. Թրամփ
Մայր Աթոռը Պահանջում Է Անհապաղ Դադարեցնել Արշակ Սրբազանի Եւ Ազատազրկված Մնացյալ Եկեղեցականների Ապօրինի Հետապնդումները

05-12-2025 | 14:42

Մայր Աթոռը պահանջում է անհապաղ դադարեցնել Արշակ սրբազանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները
Խիստ Մտահոգիչ Է Իշխանությունների Որդեգրած Հակեկեղեցական Քաղաքականությունը. Լիահույս Եմ՝ Կչեզոքացվեն Չարամիտ Այս Ոտնձգությունները. Վեհափառ Հայրապետ

05-12-2025 | 14:09

Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը. լիահույս եմ՝ կչեզոքացվեն չարամիտ այս ոտնձգությունները. Վեհափառ Հայրապետ
Ադրբեջանցիները Վնաuել Են Արցախում Գտնվող 17-Րդ Դարի Սուրբ Ամենափրկիչ Վանքը

05-12-2025 | 14:05

Ադրբեջանցիները վնաuել են Արցախում գտնվող 17-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ Վանքը
Սամվել Կարապետյանի Ապօրինի Կալանքի Երկարաձգման Դեմ Մեր Կողմից Ներկայացված Բողոքները Վարույթ Են Ընդունվել․ Փաստաբան

05-12-2025 | 14:02

Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ մեր կողմից ներկայացված բողոքները վարույթ են ընդունվել․ փաստաբան
Ադրբեջանական Մշակութային Ժառանգության Վերականգնումն Ու Պաշտպանությունը Հայաստանում Մեր Ժողովրդի Օրինական Պահանջն Է. Ալիև

05-12-2025 | 12:01

Ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումն ու պաշտպանությունը Հայաստանում մեր ժողովրդի օրինական պահանջն է. Ալիև
Փաշինյանի Ձեռամբ Ադրբեջանցի Հատուկ Ջոկատայինները, Պատրաստված Խմբերը Գալու Են Ու Շատ «Խաղաղ» Տեղավորվելու Են Հայաստանում. Ադրբեջանագետ

05-12-2025 | 12:00

Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինները, պատրաստված խմբերը գալու են ու շատ «խաղաղ» տեղավորվելու են Հայաստանում. ադրբեջանագետ
Արշակ Սրբազանը Կալանավորվեց 2 Ամսով

05-12-2025 | 11:58

Արշակ Սրբազանը կալանավորվեց 2 ամսով
Ե՛Վ Ամն-Ն, Եւ՛ Կենտրոնական Ասիայի Երկրները Հետաքրքրված Են Հայաստանի Ու Ադրբեջանի Միջև Երկարատև Խաղաղությամբ. Պետդեպարտամենտ

04-12-2025 | 15:11

Ե՛վ ԱՄՆ-ն, և՛ Կենտրոնական Ասիայի երկրները հետաքրքրված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկարատև խաղաղությամբ. Պետդեպարտամենտ
Հարավային Կովկասում Ես Ականատես Եղա Հայաստանի Եւ Ադրբեջանի Միջև Խաղաղության Գործընթացում Դրական Փոփոխությունների. Վալտոնեն

04-12-2025 | 15:04

Հարավային Կովկասում ես ականատես եղա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում դրական փոփոխությունների. Վալտոնեն
Փաշինյանն Ուզում Է Ստեղծել Հայաստանյանց Առաքելական Եկեղեցի, Որը Կդառնա 4-Րդ Հանրապետության Իր Ցնորական, Սևեռուն Գաղափարի Անկյունաքարերից Մեկը. Աղազարյան

04-12-2025 | 15:03

Փաշինյանն ուզում է ստեղծել Հայաստանյանց Առաքելական եկեղեցի, որը կդառնա 4-րդ հանրապետության իր ցնորական, սևեռուն գաղափարի անկյունաքարերից մեկը. Աղազարյան
Հայտնաբերվել Է Նոր Եկեղեցի Կեչառիսի Վանական Համալիրի Տարածքում

04-12-2025 | 13:38

Հայտնաբերվել է նոր եկեղեցի Կեչառիսի վանական համալիրի տարածքում
Աած-Ից Այցելել Են Եկեղեցի, Որտեղ Կիրակի Պետք Է Նիկոլ Փաշինյանը Պատարագի Գնա. Տեր Ռուբենը Մանրամասներ Է Պատմել

04-12-2025 | 13:33

ԱԱԾ-ից այցելել են եկեղեցի, որտեղ կիրակի պետք է Նիկոլ Փաշինյանը պատարագի գնա. Տեր Ռուբենը մանրամասներ է պատմել
«Քարերի Սիմֆոնիա» Հուշարձանի Ապօրինի Սեփականաշնորհված Հատվածը Վերադարձվեց Պետությանը

04-12-2025 | 12:20

«Քարերի սիմֆոնիա» հուշարձանի ապօրինի սեփականաշնորհված հատվածը վերադարձվեց պետությանը
Ռուսաստանն, Այս Կամ Այն Կերպ, Կազատագրի Դոնբասը Եւ Նովոռոսիան. Պուտին

04-12-2025 | 12:15

Ռուսաստանն, այս կամ այն կերպ, կազատագրի Դոնբասը և Նովոռոսիան. Պուտին

Նմանատիպ լուրեր